Լրահոս
Օրվա լրահոսը

Աղայան փողոցն, ի վերջո, ասֆալտապատում են

Մայիս 27,2022 20:38

Վանաձորում սկսվել է Աղայան փողոցի ասֆալտապատման աշխատանքը: Նշված տարածքի հիմնանորոգման համար վարորդներն ու թաղամասի բնակիչները մի քանի անգամ ճանապարհ էին փակել՝ տեղի իշխանությունների ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա:

Մայիսի 24-ին էլ Վանաձորի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Արտավազդ Ալավերդյանը քննարկում էր հրավիրել, որի ընթացքում կրկին Աղայան փողոցի հիմանորոգման հարցն էր: Քննարկմանը ավագանու 5 խմբակցություններից ներկա էին միայն «Ապրելու երկիրը», ՀԱՍԿ-ը եւ «Քաղաքացիական պայմանագիրը»: Իսկ ավագանու «Մամիկոն Ասլանյան» եւ «Հայրենիք» խմբակցությունների  անդամները չէին ներկայացել: Հիշեցնենք, որ Արկադի Փելեշյանին Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուց հետո, վերը նշված 2 խմբակցություններն էլ հայտարարեցին, որ չեն պատրաստվում մասնակցել առաջիկայում կայանալիք ավագանու նիստերին:

Իսկ Աղայան փողոցին վերաբերող քննարկմանը ներկա Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բարեկարգման եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանի կարծիքով՝ նիստերին չմասնակցելն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում. «Մեր հարգելի ավագանու անդամներից շատերն այդ կրիտիկական պահին, երբ որ մեզ պետք էր ժամանակավոր պաշտոնակատարը համաձայնագիր ստորագրի, եւ շինարարությունը շարունակվի, իրենց հայտարարությունով նաեւ խոչընդոտեցին այդ փողոցի վերանորոգմանը»:

«Ոչ միայն իշխանությունների, այլեւ շինարարի հետ ինտենսիվ բանակցություններ են գնում: Բոլոր տարբերակները քննարկում ենք ե՛ւ շինարարի հետ, ե՛ւ ավելի վերադաս մարմինների հետ, որպեսզի խնդիրն օր առաջ լուծվի», -ասաց ավագանու ՀԱՍԿ խմբակցության ներկայացուցիչ Արման Բերնեցյանը:

Թեեւ գրեթե մեկ տարի է, դեպի Դիմաց բարձրացող ճանապարհը գտնվում էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում, ի վերջո, այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքներ. «Վերջապես սայլը տեղից շարժվեց: Մի տարի փոշու եւ կեղտի մեջ կորանք: Ավտոները ջարդեցինք, մնում է հույս ունենալ, որ կարգին գործ կանեն, ու մի ամիս հետո նորից նույն վիճակը չի լինի»,-ասում է թաղմասի բնակիչ Արկադին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031