Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 57 կգ քաշայիn Արթուր Բազեյանի եւ թուրք բռնցքամարտիկ Բատուհան Չիտֆչիի մենամարտը բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել:
Արթուրը, տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականի ջերմ աջակցությամբ, ամբողջ մենամարտի ընթացքում բառացիորեն շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին՝ անընդհատ հարվածների տարափ տեղալով նրա վրա: Արդյունքում հայ մարզիկը առավել, քան վստահ հաղթանակ տարավ իր մեկնարկային մենամարտում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ