Երեխաների շահերի պաշտպանության օրվան ընդառաջ «Մենք կարող ենք» ՀԿ- մայիսի 27-ին կազմակերպել էր ինտերակտիվ ցուցահանդես-ֆոտոլաբորատորիա մշակութային միջոցառումը «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում։
«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փորձել են մշակույթի միջոցով անդրադառնալ երեխաների իրավունքներին, շահերին։
Միջոցառմանը միացել էին Միքայել Մալունցյանի անվան երաժշտական դպրոցի սաները, որոնք հանդես եկան երաժշտական կատարումներով։ Դպրոցի տնօրեն Ա. Մելքոնյանն իր ելույթում նշեց,որ միմյանց հետ համագործակցությունը կլինի շարունակական։ Կազմակերպության լուսանկարչական դասընթացն ավարտած հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաները, երիտասարդներն այսօր ներկայացրել էին իրենց լավագույն աշխատանքները։
Սրահում ստեղծված էր նաև ֆոտոստուդիա, որտեղ հնարավոր էր արդեն իսկ պատրաստի ուղերձներով լուսանկարվել։
Կարդացեք նաև
Արմինե Սահակյանն ընդգծեց, որ իրենց նախաձեռնության շրջանակներում ոչ միայն Երևանի, այլև մարզերի երեխաներին են անդրադառնում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությունները։ Կազմակերպությունը չունի ֆինանսական աջակցություն պետությունից, բայց համագործակցություններ միշտ լինում են։ Այսօրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքներին օժանդակել էր Էրեբունի վարչական շրջանի ԿԳՄՍ բաժինը։
Աննա ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ