Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Առաքելյան. «Արցախցիները, որոնց համար հիմա սարսափելի անորոշ վիճակ է, բացարձակապես տրամադրված չեն երկրից դուրս գալ»

Մայիս 27,2022 17:34

Հասարակական գործիչ Հռիփսիմե Առաքելյանը, որը երեկ է վերադարձել Արցախից, «Հայելի» ակումբում, պատմելով տպավորությունների մասին, ասաց, որ հոգեբանորեն դժվար է Ստեփանակերտի ճանապարհին Շուշիի տակի անցակետի մոտով անցնելը, որտեղ ադրբեջանցիներն են հսկողություն իրականացնում: «Բայց երբ հասնում ես տեղ, ամեն ինչ փոխվում է: Չնայած Հայաստանի իշխանությունների վարած թրքամետ քաղաքականությանը, որ ուզում են վերջնականապես ազատվել Արցախից եւ իրենց ադրբեջանցի եղբայրների հետ դրանց լեզվով ասած՝ արիշ-վերիշ, լոլիկի առեւտուր անեն, արցախցիները, որոնց համար հիմա սարսափելի անորոշ վիճակ է, բացարձակապես տրամադրված չեն երկրից դուրս գալ ու բացարձակ չեն կարող ընդունել այսօրվա իշխանության թեզերը:

Ինձ դուր եկավ, որ կյանքն Արցախում շատ ակտիվ հունով է ընթանում: Տեսեք, մենք Երեւանում փորձ չենք անում որեւէ նախաձեռնություն հանդես բերել, ասենք, տան վերանորոգում, իսկ այնտեղ մի շարժ կար, որը տեսել եմ Ստեփանակերտում, Մարտակերտում, գյուղերում: Մարդիկ շինարարություն են անում, իրենց տներն են վերանորոգում, տան համար գույք են գնում: Ու ոմանք կարող են զարմանալ:

Երբ նրանց հարցնում էի, թե վախ չունե՞ն, որ Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում, պատասխանում էին, որ այդպիսի մտահոգություն չունեն: Եվ այդ վստահությունը նրանց տալիս է նաեւ ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը, որոնք այնտեղ լուրջ գործառույթներ, երկարաժամկետ ծրագրեր  են իրականացնում»,-ասաց Հռիփսիմե Առաքելյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031