Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է շարունակի ավելացնել իր ռազմական հզորությունը, քանի որ միջազգային իրավունքը չի աշխատում, և կարևորը ուժի գործոնն է:
«Այսօր առաջին պլանում է ուժի գործոնը: Ես այդ մասին խոսել եմ դեռ 10 տարի առաջ: Ես ասել եմ, որ միջազգային իրավունքը չի աշխատում: Մենք չպետք է ինքնախաբեությամբ զբաղվենք, մենք պետք է լինենք ավելի ուժեղ, ավելացնենք մեր ուժը: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է դուրս քշենք թշնամուն մեր տարածքից ուժի օգնությամբ: Ես ասել եմ դա, և ես արել եմ դա»,- ասել է Ալիևը Զանգելանի շրջանում բնակիչների հետ հանդիպմանը:
Նա հավելել է, որ ուժի գործոնը շարունակելու է գերակա լինել աշխարհում, և ժամանակակից պատմությունն ապացուցում է դա:
«Ուստի մենք հետագայում էլ պետք է ուժեղ լինենք,- ասել է Ալիևը:- Մենք ավելացնում ենք մեր ռազմական ուժը: Պատերազմից հետո ստեղծվել են նոր ռազմական ստորաբաժանումներ, գնվել է նոր տեխնիկա, և մենք շարունակում ենք առաջ շարժվել այդ ուղղությամբ: Քանի որ, եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարող ապրել այնպես, ինչպես ուզում ենք: Մենք ցանկանում ենք ապրել ազատ, որպեսզի որևէ մեկը չմիջամտի մեր գործերին: Դրա անհրաժեշտությունը չկա: Մենք ստեղծել ենք այնպիսի հիանալի պետություն, որ շատերն այսօր կարող են նախանձել: Թող ոչ մեկ չգա և մեզ չսովորեցնի, մեր խորհուրդներ չտա ու չսովորեցնի: Դրա անհրաժեշտությունը չկա»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ