Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձա՞յն եք «պարարտանյութ» լինել Թուրքիայի նախագծերի համար՝ անունը դնելով խաղաղության դարաշրջան»․ Արման Աբովյան

Մայիս 27,2022 16:34

«Դժվար է լավ բան ասել մի գործընթացի մասին, որը համապատասխանում է թուրք-ադրբեջանական ահաբեկչական ոհմակի տեսլականին։ Կապ չունի՝ անունը Բրյուսե՞լ է, թե այլ հարթակ»,-«Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո կայացած բանակցություններին։

«Երբ այս կամ այն ձեւաչափով մեր ականջներին կախում են  խաղաղության դարաշրջան, որն իրականում արհավիրքի եւ մեծ կորուստների դարաշրջան է, շատ տարօրինակ է նման դեպքում անգամ կիսադրական որակումներ տալը։ Պարզ է, որ պայմանական արեւմուտքն ուզում է նվազագույնի հասցնել ՌԴ ազդեցությունը տարածաշրջանում։   ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացված են, ի՞նչ սահմանազատում եւ սահմանագծում։ Թուրքիայում հայտնի խոսք ունեն․ Թուրքիան ավարտվում է այնտեղ, որտեղ կանգնած է ասքյարի ոտքը։ Ինչ-որ մեկը հույս ունի, որ սահմանազատմամբ օկուպանտներին դուրս են հանելո՞ւ»,-հարցադրում արեց նա։

Արման Աբովյանի խոսքով․ «Միայն մեծ կենացներ կան, թե մենք ուզում ենք խաղաղություն, որ պատերազմ չլինի։ Գաղտնիք բացեմ նրանց համար, ովքեր հույսեր ունեն, թե թուրք-ադրբեջանական ոհմակի հետ «համբուրվելով»՝ կարող են հասնել խաղաղության։ Խաղաղությունը երաշխավորվում է միայն պետական աջակցությամբ պաշտպանվելու դեպքում։ Աշխարհաքաղաքական կենտրոնները հումանիստական գաղափարների ներկայացուցիչներ չեն, որ երջանիկ դեմքով ասենք՝ պատերազմ չենք ուզում, եկեք բարիշենք։ Հարց է առաջանում՝ մե՞նք ենք պատերազմել ու կոտորել։ Ոչ, մեր հանդեպ է եղել կոտորածը»։

Արման Աբովյանի համոզմամբ՝ կրթության հետ խնդիրներ ունեն նրանք, ովքեր պաշտպանում են 100 տարի առաջ մեր մեջ մտցվել է, թե թուրքը թշնամի է թեզը․  «Մինչեւ վերջ անկեղծ չեն․ թուրքն է մեր մեջ յաթաղանով մտցրել, որ ինքը թշնամի է։ Մենք չենք մտել վառել թուրքական գյուղերը, երեխաներին էլ՝ Դեր զորի անապատում շնագայլերի կեր դարձրել։ Թուրքիան չի փոխվել, ընդունեք սա։ Թուրքիան ասում է՝ ինքը չի ատում մեզ, բայց կա իրականություն՝ այդ պետությունն ուզում է ընդլայնվել։ Մենք համաձա՞յն ենք «պարարտանյութ» դառնալ թուրքական նախագծերի համար՝ անունը դնելով խաղաղության դարաշրջան։ Մեզ ուզում են ոչնչացնել ոչ թե նրա համար, որ մեզ ատում են, այլ որովհետեւ մենք խանգարում ենք նրանց։ Ինչի կոտորածը միայն յաթաղանո՞վ է լինում։ Նախիջեւանում կոտորած չի եղել, բայց հայաթափվեց՝ տունը առնում էին, պայմանները բացառում, ասում՝ գնացեք ձեր Հայաստանը։ Ի՞նչն է խանգարում, որ նույնը անեն ՀՀ-ում։ Իրատես եղեք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031