Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է բանակցում իշխանությունը Թուրքիայի հետ, որը մեր տարածքի հաշվին ունի մեծ Թուրանի գաղափար»․ Աբովյան

Մայիս 27,2022 16:17

«Հեռանկարները վատն են, որովհետեւ գործընթացները, չգիտես ինչու, տեղի են ունենում ՀՀ-ի հաշվին։ Հիշեցնեմ, որ ՀՀ-ն չէ փակել սահմանը, այլ Թուրքիան»,- «Sputnik Արմենիա»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացի ներկայիս փուլին։

«Ի՞նչ են քննարկում այդ հանդիպումներում։ Հայտնի են Թուրքիայի նախապայմանները։ Որքան էլ այս իշխանությունը հայտարարի, թե Թուրքիան նախապայմաններ առաջ չի բրդել, այդպես չի՝ դրանք կան, որոնք մասնակի հաստատեց նաեւ ՀՀ ԱԳ նախարարը։ Հայոց ցեղասպանության խնդիրը ոչ միայն բարոյահոգեբանական է կամ արդարության հարց, այլեւ լրջագույն աշխարհաքաղաքական գործիք Թուրքիայի դեմ։ Խոսքն արդարության գալու գործիքի մասին է միջազգային հանրության առաջ։ Թուրքիան մի կողմից փորձում է մաքրվել բարբարոս-մարդասպանի կերպարից, մյուս կողմից՝ չեզոքացնել միջազգային ճնշման գործիքը»,-նշեց Արման Աբովյանը

Նրա խոսքով՝ Թուրքիայի պես ահաբեկչական երկրի հետ, որն ունի ՀՀ տարածքների հաշվին մեծ Թուրանի գաղափար, ի՞նչ է բանակցում ՀՀ իշխանությունը․ «Մի իշխանական պատգամավոր կա, որ փրփուրը բերանին ասում էր, թե չկա պանթուրան։ Հաջորդ օրը Թուրքիան հայտարարեց, որ ձեւավորվում է  թուրքալեզու պետությունների բանակ։ Ուղարկեցի դա նրան, բնականաբար, արձագանք չստացա»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031