Մայիսի 25-ին Եվրոպական միության խորհուրդը հաստատեց նոր կանոններ, որոնք Եվրաջասթին թույլ են տալիս պահպանել, վերլուծել և պահել հիմնական միջազգային հանցագործություններին, ներառյալ պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ հանցագործություններին և ցեղասպանությանն առնչվող ապացույցները։
Նոր կանոնների ներդրման կարիքն առաջացավ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի սկսվելուց հետո, երբ Ուկրաինայից եկող բազմաթիվ հաղորդումներ վկայում էին Ուկրաինայում ռուս զինվորականների կողմից կատարված և կատարվող՝ մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների մասին: Միևնույն ժամանակ, շարունակվող ռազմական գործողությունները թույլ չեն տալիս ապացույցներն անվտանգ պահել Ուկրաինայի տարածքում։
Նոր կանոնները Եվրաջասթին թույլ կտան.
- պահել և պահպանել պատերազմական հանցագործություններին առնչվող ապացույցներ՝ ներառյալ արբանյակային պատկերներ, լուսանկարներ, տեսանյութեր, աուդիո ձայնագրություններ, ԴՆԹ պրոֆիլներ և մատնահետքեր,
- մշակել և վերլուծել այդ ապացույցները՝ Եվրոպոլի հետ սերտ համագործակցությամբ, և այդ տեղեկատվությամբ կիսվել համապատասխան ազգային և միջազգային դատական մարմինների, այդ թվում՝ Միջազգային քրեական դատարանի հետ:
Տեքստը պետք է ստորագրվի Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի կողմից մայիսի 30-ին և անմիջապես հրապարակվի պաշտոնական ամսագրում: Այն ուժի մեջ կմտնի հրապարակման հաջորդ օրվանից։
Կարդացեք նաև
EU NEIGHBOURS east