Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարձրաստիճան ուսադիրներով կարող են ճռռացող կաբինետներում ման գալ ու աչք փակել, թե ինչպես է բանակի պաշտոնաթող գնդապետի նկատմամբ ինչ-որ թերուս բռնություն կիրառում». Գեղամ Մանուկյան

Մայիս 27,2022 15:48

Պահեստազորի բարձրաստիճան սպաներն ԱԱԾ-ի դիմաց ցույց են անում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց. «ՀՀ մի քանի տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, գեներալներ, իրավապահ համակարգի վետերաններ հաղորդում են տալիս, որ կարմիր բերետավորները բռնություն են կիրառել Արցախի ազատամարտի 3 պատերազմների մասնակից, պաշտոնաթող գնդապետի նկատմամբ, 2 շաբաթ է անցել, բերանները ջուր առաջ վեր ընկած են: Լուրջ հոգեբանական բան կա՝ բանակը 30 տարի եղել է փայփայանքի հիմնական առարկա: Բանակի նկատմամբ այլ է եղել վերաբերմունքը՝ չբացարձականացնելով ու չսրբացնելով, բոլոր բացակա տարրերը հաշվի առնելով: Բանակն է եղել գուրգուրանքի առարկա, այս իշխանությունները ոտնատակ տվեցին: Լուրջ ամոթանք պետք է լինի բոլոր ուսադիր սպաներին, որոնք տեսնում են ինչ է կատարվում:

Երբ որ այսօրվա բռնության ենթարկված գնդապետը իր երիտասարդ կյանքը Սիսական ջոկատում կարող էր վտանգել, այսօր բարձրաստիճան ուսադիրներով կարող են ճռռացող կաբինետներում ման գալ ու աչք փակել, թե ինչպես են բանակի նախկին պաշտոնաթող գնդապետի նկատմամբ ինչ-որ մի թերուս, որը գլխին մի հատ գլխարկ է դրել կարմիր գույնի, կարող է բռնություն գործադրել ու դրա մասին կարելի է լռել: Ընդ որում, բռնություն գործադրել են մի զոհվածի հոր նկատմամբ, պաշտոնաթող գնդապետը փորձել է միջամտել»:

Ըստ Գեղամ Մանուկյանի, երբ որ իրավապահ համակարգի պահպանման միջոցը դարձնում են պարգեւավճարը, ոստիկաններին թվում է, ոչ թե օրենքին են ծառայում, այլ՝ Փաշինյանին ու իրենց համար որեւէ սրբություն, որեւէ արժեհամակարգ այլեւս գոյություն չունի:

Գեղամ Մանուկյանը վստահ է, որ ցույց անող սպաների վճռականությունը արդյունք է տալու. «Վստահ եմ, ստիպելու է բոլոր մեծաբերաններին, օրենքը մի կողմ դրածներին պատասխանատվության ենթարկել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031