Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության հինգերորդ օրը Հայաստանի հավաքականի համար անհաջող սկսվեց:
«A» եւ «B» ռինգերում միաժամանակ մեկնարկային մենամարտերի հրավիրվեցին 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը եւ 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը:
Ցավոք, մեր երկու բռնցքամարտիկներն էլ պարտվեցին, համապատասխանաբար, վրացի եւ իսպանացի մրցակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ