Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում հասարակությունը շարունակում է մնալ բեւեռացված, ագրեսիվություն ենք տեսել». ԵՄ պատվիրակության անդամ Ֆրենկ Հեսս

Մայիս 27,2022 15:40

Այսօր ԵՄ ֆինանսավորմամբ իրականացված «Ընտրություններ 2021. տեղական դիտորդություն եւ քաղհասարակության կողմից քաղաքացիների իրավազորում ծրագրի» ամփոփումն էր:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսն ասաց, որ կարճատեւ բանավեճերը խիստ կարեւոր են ժողովրդավարության համար, բայց Հայաստանում հասարակությունը շարունակում է մնալ բեւեռացված, ագրեսիվություն են տեսել, իսկ դրանք ժողովրդավարությունը ապակայունացնելու վտանգի առջեւ են կանգնեցնում:

Նունե Հովհաննիսյան

ՀՀ ԿԸՀ հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը ներկայացրեց օրենսդրական այն փոփոխությունները, որոնք կատարվել են վերջին ընտրություններից առաջ:

Արթուր Սաքունց

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ 2018-ից հետո 2 արտահերթ ընտրություններ եղան ու Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից հետո, որն էական նշանակություն ունեցավ քաղաքական իրավիճակի վրա, Հայաստանը բռնեց ժողովրդավարության փորձությունը այն իմաստով, որ բոլոր հարցերը լուծվեցին քաղաքական ճանապարհով. «Բոլոր հարցերի պատասխանը ընտրություններն են: Մարդիկ հնարավորություն ունեցան իրենց վերաբերմունքն ու դիրքորոշումն արտահայտել ազատ ու արդար ընտրությունների արդյունքում: Անա՞մպ են եղել արդյոք այդ ընտրությունները, իհարկե՝ ոչ: Քաղաքական բեւեռացվածությունը, ատելության, մեղադրանքի, վիրավորանքի, զրպարտության խոսքը, ցավոք, ուղեկցել է այս ընտրություններին ու 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ՝առավել եւս: Կապ չունի՝ դա եղել է իշխանության, թե ընդդիմության կողմից, բայց փոխադարձ վիրավորանքի խոսքը մնում է չհաղթահարված»:

Ըստ Սաքունցի, ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն կա, առաջին անգամ անվճար բանավեճի հնարավորություն տրվեց հեռուստատեսությամբ. «Ընտրակաշառքի այն երեւույթը, որ 2017-ի ընտրությունների ժամանակ կար, իհարկե, նման երեւույթները այս ընտրությունների ժամանակ չկային, բայց վարչական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ մտահոգություններ կային: Ընտրատեղամասերի շուրջ կուտակումներ, թեկուզ փոքր քանակով, ընտրողների կամքի վրա ազդեցություն ունենալու երեւույթները դեռեւս կան»:

ՏԻՄ ընտրություններում Սաքունցն ասաց, որ նախընտրական քարոզչությունը թեեւ ազատ ու արդար էր, բայց հետընտրական փուլում, արդեն նոր ընտրված ավագանու, համայնքի ղեկավարի հետ կապված բավական հետընթաց է եղել. «ՏԻՄ-ի գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պետք է բավական լրջորեն փոփոխվի, որպեսզի քո սուբյեկտիվ գործոնները չկարողանան որոշիչ ազդեցություն ունենան ընտրողների արդեն արտահայտված կամքի վրա»:

Սաքունցը կարեւորեց, որ մեծամասնական ընտրակարգից հրաժարվել ենք, բայց ֆինանսական թափանցիկության առումով դեռ բաց կա. «Փողը, ֆինանսները նախընտրական քարոզչություն են, հնարավորություն են, բայց պետք է է՛լ ավելի մեծացնել կուսակցությունների հաշվետվողականությունը: Մենք տեսանք մի հատ օրինաչափություն՝ որ կուսակցությունը ինչքան շատ գումար է ծախսում, այնքան իր ձայներն ավելի մեծ են, գոնե ԱԺ-ում ներկայացված 3 ուժերի դեպքում ուղիղ համեմատական կարող եք տեսնել, նախընտրական քարոզարշավի ժամանակ ծախսած գումարի աստիճանը ուղիղ ազդեցություն է ունենում ձայների վրա: Այս հարցը պետք է լուրջ քննարկման առարկա դառնա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031