Baykar Makina ընկերության տնօրեն Սելջուկ Բայրաքթարն այցելել է Շուշի և կոչ արել բոլորին առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Ղարաբաղ և Շուշի:
Այցի ընթացքում Բայրաքթարին ուղեկցել են Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների փոխնախարար Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը, Տրանսպորտի և ենթակառուցվածքների փոխնախարար Օմեր Ֆաթիհ Սայանը և մի շարք այլ հաստատությունների ղեկավարներ:
Բայրաքթարն այցելել է Ջդրդուզ, Գոհար տիկնոջ վերին մզկիթ և մի շարք այլ տեսարժան վայրեր:
Լրագրողների հետ զրույցում Բայրաքթարը հիշեցրել է թուրքական անօդաչուների դերակատարությունը 44-օրյա պատերազմում: «Մեզ՝ ինժեներներիս համար, բարձրտեխնոլոգիական արտադրության կիրառումը այդքան նշանակալից պատերազմում մեծ պատիվ և հպարտություն է»,- ասել է Բայրաքթարը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ