Պաշտոնական Բաքուն դրական է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելի միջև Բրյուսելում մայիսի 22-ին տեղի ունեցած հանդիպումը, որի ընթացքում հնարավոր է եղել մի շարք հարցերում մոտեցնել դիրքորոշումները Երևանի հետ:
«Կարծում ենք, որ եռակող հանդիպումը, իհարկե ներդրում կունենա Հայաստանի հետ հետպատերազմական շրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այս տեսանկյունից մենք հանդիպումը համարում ենք շատ արդյունավետ և հաջող»,- ասել է Բայրամովը:
Նա նշել է, որ այս պահին կողմերն աշխատանքներ են տանում հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ: Այդ համատեքստում Բայրամովն ընդգծել է, որ եռակողմ հանդիպմանը «կողմերը կարողացել են մերձեցնել դիրքորոշումները մի շարք հարցերի շուրջ»:
Բայրամովը նաև նշել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում «Հայաստանն ինքը պետք է շահագրգռված լինի բացելու ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհները»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ