Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը

Մայիս 27,2022 09:49

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի տելեգրամյան գրառումը

Նիկոլն ու Ալիևը շարունակում են երկու եղբոր նման ներկայացնել բացառապես ադրբեջանական շահերը:

Հայ ռազմագերիների փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս պահին տեսանյութերով և այլ լիարժեք ապացույցներով ներկայացված են 80 ռազմագերիների առկայությունը: Նրանք ընդհանուր 119 հոգի են:

Ալիևը պնդում է, թե Ադրբեջանում այս պահին պահվում է ընդամենը 39 ռազմագերի: Ուշագրավ է, որ այս նույն թիվը պաշտոնապես հայտնում է նաև Նիկոլ Փաշինյանը:

Շուտով, երբ ՄԻԵ դատարանում կսկսվի 119 հայ ռազմագերիներին վերադարձնելու դատաքննությունը, ադրբեջանական կողմը միջազգային դատարանում կհայտարարի, թե իրենց մոտ պահվում են ոչ թե 119, այլ՝ ընդամենը 39 հայ ռազմագերի և որպես դրա ապացույց կվկայակոչի Ալիևի եղբայր Նիկոլի պաշտոնական հայտարարությունը:

Փաստորեն հայ ռազմագերիների հարազատները և նրանց ներկայացուցիչ փաստաբանները ստիպված կլինեն հավասարաչափ պաշտպանվել Նիկոլից և Ալիևից:

Ուրիշ ի՞նչ ապացույց է անհրաժեշտ հաստատելու, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի լիազոր ներկայացուցիչն է Հայաստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031