Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարչությունը ապրող արվեստ է

Մայիս 27,2022 13:30

Հարցազրույց երիտասարդ նկարիչ Ժորա Բաղդասարյանի հետ

– Քանի՞ տարեկանից եք սկսել զբաղվել նկարչությամբ: Ինքնո՞ւս եք, թե՞ սովորել եք այդ մասնագիտությունը:

– 15 տարեկանից սկսել եմ նկարել: Ոչ մի տեղ չեմ հաճախել նկարչության դասերի, փորձել եմ ինքնուրույն սովորել, նաեւ օնլայն հարթակներում եմ հետաքրքիր տեսանյութեր փնտրել։ Առաջին նկարներս նկարում էի մատիտով՝ խուսափելով վրձինով աշխատելուց: Հետո սկսեցի նաեւ վրձինով աշխատել։

– Նկարչությունը ձեր առաջի՞ն մասնագիտությունն է։

– Այո, զուգընթաց ուսումնասիրում եմ նաեւ դիզայնի մի քանի ճյուղեր։

– Ո՞ր ոճում եք նախընտրում ստեղծագործել:

– Նախընտրում եմ միավորել Ռեալիզմ եւ Աբստրակտ ոճերը, իսկ հայ նկարիչներից հավանում եմ Վարդգես Սուրենյանցի աշխատանքները, բայց ամենաշատը սիրում եմ Միքելանջելո, Լեոնարդո դա Վինչի, Գուստավ Կլիմտ։

– Ինչպե՞ս սկսեցիք վաճառել ձեր նկարները։

– Հիմնականում պատվերներ եմ ստանում, նկարում եմ այն, ինչը հաճախորդն է ցանկանում։ Դիմանկար նկարելը բարդ է։ Ինձ համար, սակայն, ավելի բարդ է տղամարդկանց նկարելը։


– Նկարչությունը, ըստ ձեզ, ապրո՞ղ արվեստ է։

– Ժամանակի ընթացքում, ինչպես ամեն բան, այնպես էլ նկարչական արվեստը փոփոխությունների է ենթարկվում, ներկա պահին այն զարգանում է նաեւ թվային տարբերակով, բայց վստահ եմ, որ կլինեն մարդիկ, որոնք կցանկանան իրենց տանը կամ մեկ այլ վայրում տեսնել ձեռքով նկարված աշխատանքներ: Իմ կարծիքով՝ նկարչությունը կապրի հավերժ։ Ինչ վերաբերում է իմ առաջիկա ծրագրերին, ունեմ ցուցահանդեսի մտահղացում՝ ցանկանում եմ ներկայացնել հեղինակային աշխատանքներս։

Զրուցեց
Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Նկարները` Ժորա Բաղդասարյանի անձնական արխիվից

«Առավոտ» օրաթերթ,
26.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031