Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիսի 3-ին կա’մ նրանք կգան ԱԺ ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կա’մ կգան կստորագրեն այդ հայտարարությունը. Սաղաթելյան

Մայիս 26,2022 23:09

«Մենք պետք է ամբողջ աշխարհին ցույց տանք, որ վարչապետի աթոռին հայտնված անձը չունի մանդատ՝ ժողովրդի անունից բանակցելու, չի արտահայտում ժողովրդի կամքը եւ լեգիտիմ չէ»,-ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման կազմակերպած հանրահավաքի ժամանակ: Նրա խոսքով` թույլ չեն տալու ժողովրդի թիկունքում գնալ դավադրությունների:

Իշխան Սաղաթելյանը կոչ արեց դասախոսներին, մշակույթի գործիչներին եւ այլ մտավորականների միանալ համաժողովրդական շարժմանը, ինչպես այն 160-ը, որոնք այսօր հանդես են եկել կոչով:

«Այս շարժումն է կասեցնելու հայոց պետականության անկումը»,-ասաց Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ այսօր նշանակվել է Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը պահանջել էին ԱԺ երկու խմբակցությունները, այն տեղի կունենա հունիսի 3-ին, ժամը 16:00-ին:

«Դա վերջնական ջրբաժանի օրն է, դա այն օրն է, որ մեր հասարակության այն հատվածները, որոնք դեռ մի նշույլ կասկածում են, որ սրանք հայրենադավ են, փորձում են երկիրը տանել նոր կապիտուլյացիայի, դա այն օրն է, որ նրանք պետք է համոզվեն: Հունիսի 3-ին կա՛մ նրանք (իշխանությունը-խմբ.) կգան խորհրդարան ու կհիմնավորեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, կամ կգան կստորագրեն այդ հայտարարությունը: Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիեւից, ունեն պայմանավորվածություններ եւ չեն ստորագրելու այդ հայտարարության տակ: Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը եւ քաղաքական գերեզմանը»:

Անցնելով վաղվա անելիքներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ շարունակելու են անհնազանդության ցույցերը, եւ դրանք տեղի կունենան նաեւ հանրապետության մարզերում: Վաղը հանրահավաք չի լինի: Իսկ մայիսի 28-ին կլինի համապետական հանրահավաք: Մինչ այդ Սարդարապատից տեղի կունենա մեծ ավտոերթ: Ասաց, որ մայիսի 28-ին հանրահավաք է տեղի ունենալու նաեւ Ստեփանակերտում:

Լուսինե  ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031