Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում մեկնարկային մենամարտը սլովակ Դավիթ Միխալեկի հետ անցկացրեց առավել քան վստահ եւ արդեն երկրորդ ռաունդում ռինգի մրցավարին հարկադրեց ի շահ մրցակցի դադարեցնել մենամարտը եւ հաղթանակը շնորհել մեր մարզիկին:
Այսօր Հայաստանից ռինգ մտած բոլոր չորս բռնցքամարտիկներն էլ մենամարտերն ավարտել են հաղթանակով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ