Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում

Մայիս 26,2022 19:15

Դեռևս 2019թ․ «ժողովրդի» իշխանությունը հետևողականորեն սկսեց այս գործընթացը։Առաջինը, եթե չեմ սխալվում սոցապ նախարարության «առաջադեմ» որոշումն էր՝ փակել գիշերօթիկ դպրոցները։ Նախարարությունը սույն նախաձեռնությունը բացատրեց «երեխայի լավագույն շահով» առաջնորդվելու տրամաբանությամբ։ Ի՞նչ ճակատագրի արժանացան գիշերօթիկների սաները, այդպես էլ մնաց անհայտ։

Սրան հաջորդեցին առողջապահության բարձր կարգի մասնագետ, կորոնավարակի դեմ պայքարում համաշխարհային ճանաչում ստացած նախարարի որոշումները՝ փակել մարզային ծննդատները՝ հղի կանանց և նորածինների լավագույն շահերից ելնելով, միացնել մի շարք հիվանդանոցներ՝ նախկին աշխատողներից շատերին դարձնելով գործազուրկներ։

Արվեստագետների, դերասանների, հանդիսատեսների լավագույն շահերից ելնելով՝ միացվեցին թատրոններ։

Հետո նորից աչքի ընկավ սոցապ նախարարը՝ միացնելով տարեցների խնամքի տները, բնականաբար, ելնելով տարեցների լավագույն շահերից։

2021թ․ արդարադատության նախարարը, նույնպես ելնելով ազատազրկվածների լավագույն շահերից, փակեց Հրազդանի և Կոշի ՔԿՀ-ները։

Եվ ահա նոր որոշում, այս անգամ՝ քաղաքապետարանի կողմից՝ միացնել պոլիկլինիկաները, ավելի պարզ՝ փակել, իհարկե, ելնելով հպարտված քաղաքացիների լավագույն շահերից։

Սպասվում են նաև ԲՈՒՀ-երի, գիտական հիմնարկների միացումներ, բնականաբար, ելնելով գիտության և կրթության մակարդակի բարձրացման լավագույն շահից:

Պաշտպանության նախարարը, ելնելով Հայաստանի պաշտպանության և անվտանգության լավագույն շահերից, միավորում է, այն է՝ վերացնում է շատ զորամասեր։

Ի՞նչ է կատարվում իրականում։ Բնականաբար,  որևէ նախարար վերը նշված որոշումներն ինքնուրույն չի կատարել։ Դրանք բոլորը եղել են վարչապետ կոչեցյալի հրահանգով։ Վարչապետ կոչեցյալի համար Հայաստանը պետություն, երկիր, հայրենիք չի, այլ՝ իր սեփականությունը։ Եվ նրա համար անհասկանալի է, թե ինչու պետք է պետական, իր կարծիքով՝ իր անձնական, ընտանեկան բյուջեից, ծախսեր կատարվեն բնակչության կրթական, սոցիալական կարիքների, պետական անվտանգության համար։ Չէ՞ որ, սեփական իշխանությունն ամրապնդելու համար կարելի է այդ գումարներն ուղղել անձնական, ընտանեկան անվտանգությունն ապահովելուն։

Այդ նպատակով բարեփոխումների անվան տակ համալրվում է ոստիկանության անձնակազմը՝ լրացվելով կրթություն չստացած, տգետ, արնագույն, մահագույն բերետավորներով։ Բյուջեի գումարներն ուղղվում են իր հպատակ-մանկուրտ-ստրուկ նախարար-պատգամավոր-քննիչ-դատախազներին շռայլորեն պարգևատրելուն։

Տարեցտարի միլիարդավոր դոլարներով ավելանում է Հայաստանի պետական պարտքը՝ նույն այդ մսխումների պատճառով։

Արդյոք այս նույն տրամաբանության մեջ չի՞ մտնում նաև Արցախի հանձնումը։ Չէ՞ որ, այլևս անհրաժեշտություն չի լինի ֆինանսապես աջակցել Արցախին, և այդ «խնայված» գումարները նույնպես կուղղվեն անձնական և ընտանեկան անվտանգությանն ու վայելքներին։

Ի՞նչ դնես նման «պետության» անունը՝ կապիտալիստակա՞ն։ Իհարկե՝ ոչ, նույնիսկ ամենավայրենի կապիտալիստական երկրներում նման անհեթեթություն պատկերացնելն անհնարին է։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. «Ի՞նչ դնես նման «պետության» անունը` կապիտալիստակա՞ն»:
    Դնենք «Կեցցե՛ հայկական»: Հեղինակը Արթուր Հովհաննիսյանն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031