Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում էիր՝ փլուզումն ավելի շատ է նեղություն տվել, քան ժողովրդի ցասումը։ Այսօր սա դրա պատասխանն է, դե կե՛ր, արա՛»․ ընդդիմադիրները կառավարության շենքի մոտ են. ֆոտոշարք

Մայիս 26,2022 18:58

«Դիմադրություն» շարժումը քայլերթով Սայաթ-Նովա փողոցից հասել է Հանրապետության հրապարակ, որտեղ ոստիկանությունը ճանապարհը փակել է, եւ թույլ չի տալիս առաջ շարժվել։ Հրապարակում մեծ թվով ոստիկաններ են, ոստիկանական մեքենաներ են կայանված, կառավարության շենքը կրկին մեծ թվով ոստիկաններ են պաշտպանում։

Շարժման մասնակիցները ավտոմեքենաների ազդանշանները պարբերաբար երկար ժամանակով միացնում էին, եւ այդ կերպ հրապարակում աղմուկ բարձրացնում։

Protesters of the ‘Resistance’ movement blocked the RA Government’s building and demand the resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Այս պահին ցույցի մասնակիցները կառավարության շենքի մոտ են։ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում հնչեցրած ելույթին ի պատասխան, ասաց՝ դե նայի՛ր ու իմացի՛ր՝  դու ժողովրդի կողմից մանդատ չունես, ոչ լեգիտիմ ես։ «Երեկ Ազգային Ժողովում ասում էր՝ խճուղու փլուզումն ավելի շատ է նեղություն տվել, քան  ժողովրդի ցասումը։ Այսօր դրա պատասխանն է, դե կե՛ր, արա՛։ Բոթասի մասին էր խոսում։ Այստեղ կանգնած յուրաքանչյուրի  բոթասում ավելի շատ արժանապատվություն կա։ Դե տե՛ս, սա քեզ փաստ»,-ասաց Սաղաթելյանը։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ հայտարարեց՝  այդ դու (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին- Ն․Բ․) ես ուզում Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնես, իսկ այստեղ կանգնած հայերն ասում են՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ու միջազգային հանրությունը՝ Բրյուսելը, Վաշինգտոնը, Մոսկվան կլսի հենց այս հայերի ցանկությունը։ Սրանք մի թեզ են ուզում շահարկել՝ «շարժումը Արեւմուտքից է»։ Ասում է Լուկաշենոկոն։  Արեւմուտքի որոշ գործիչներ ասում են՝ «սա պրոռուսական շարժում է»։ Այստեղ բոլորի անունից ասում եմ՝ սա ամենապրոհայկական, պրոարցախյան շարժումն է»։

Սաղաթելյանն էլ ասաց՝ եթե ցույցի մասնակիցները Հանրապետության հրապարկում չլինեին՝  մոտ 15 րոպե առաջ կառավարության շենք պետք է ժամանած լիներ Չեռնոգորիայի  նախագահը․«Այստեղ ենք, որպեսզի միջազգային հանրությանը, Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակությանը հստակ փոխանցենք ժողովրդի ուղերձը՝ այս շենքում նստած մարդը չի արտահայտում հայ ժողովրդի կամքը»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031