Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որևէ վատ բան չի տեսնում նրանում, որ ռուս ծրագրավորողների մի մասը տեղափոխվել է Հայաստան: Այդ մասին նա ասել է Եվրասիական առաջին տնտեսական ֆորումում: Երկրում մնացած ՏՏ մասնագետներին կառավարությունն առաջարկել է նոր արտոնություններ, մասնավորապես նվազեցնել հիփոթեքի տոկոսադրույքը:
Ֆորումի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստան են ժամանում բազմաթիվ ՏՏ մասնագետներ, որոնց համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ: Նա առաջարկել է ամրապնդել գործակցությունը և զարգացնել ինտեգրացիոն գործընթացներն այդ ոլորտում՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակում:
«Որևէ սարսափելի բան չեմ տեսնում նրանում, որ Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել ՏՏ- մասնագետների մեծ մասը: Եվ թող աշխատեն»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով ՏՏ- աշխատակիցների հեռանալը մարտահրավեր է, որը եկել է ապացուցելու, որ երկրում անհրաժեշտ են ավելի լավ պայմաններ ստեղծել նրանց համար, ովքեր չեն հեռացել: Նա նշել է, որ Ռուսաստանը սկսել է կենտրոնացնել իր տնտեսական, ֆինանսական և վարչական ռեսուրսները բեկումնային ուղղություններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ