Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նպատակն է գիտակրթական ծրագրերի իրականացումը՝ տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար

Մայիս 26,2022 18:08

Մայիսի 13-ին և 23-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» ծրագրի խորհրդի հիմնադիր նիստը։ Նիստում հաստատվեցին ծրագրի աշխատակարգը, համագործակցության համաձայնագիրը, հաստատվեցին համագործակցության հիմնական սկզբունքներն ու ուղղությունները։

Հիմնադիր խորհրդում ընդգրկվեցին ԱՏՁՄ-ն՝ ի դեմս գործադիր տնօրեն պարոն Հայկ Չոբանյանի, Երևանի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր պարոն Հովհաննես Հովհաննիսյանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը՝ ի դեմս ռեկտոր պարոն Վարդան Ուռուտյանի, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ի դեմս նախագահ տիկին Կարին Մարկիդեսի, Հայաստանում ֆրանսիական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր պարոն Բերտրան Վենարի և Հայ-ռուսական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Արմեն Դարբինյանի։ Խորհրդի նիստերին մասնակցում են նաև ՀՀ փոխվարչապետերի գրասենյակների ներկայացուցիչները։

Հիմնադիր խորհրդի անդամները հույս հայտնեցին, որ տվյալ հարթակի մասնակիցները ձեռք ձեռքի տված բեղուն համագործակցություն կծավալեն նախանշված թիրախային ուղղություններով, որոնք են՝ արհեստական բանականություն, առաջնորդություն և կառավարում, տեղական կլաստերների կարողությունների զարգացում, STEM կրթության խթանում, նորարարություն։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ստանձնեց ծրագրի քարտուղարությունը։

Հանդիպման ընթացքում նաև տեղի ունեցավ հիմնադիր խորհրդի ներկա և ապագա նախագահների ընտրությունը։ Ներկա նախագահ ընտրվեց ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը։ Ապագա նախագահ ընտրվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար գիտակրթական ծրագրերի իրականացումը, դրանց շրջանակներում գիտակրթական հաստատությունների, տեխնոլոգիական ոլորտի, ինչպես նաև պետություն մասնավոր երկխոսության զարգացումը։ Այն հանդես է գալիս որպես կողմերի միջև բաց համագործակցության, կարողությունների զարգացման և գերակա նպատակների իրականացման հարթակ։ Նշենք, որ հարթակը բաց է բուհերի և գիտահետազոտական կազմակերպությունների մասնակցության համար։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031