Հայկական յութուբյան տիրույթն ուսումնասիրելիս հետաքրքրություն առաջացավ հասկանալու, թե ովքեր են ստեղծել Հայկական շոու բիզնեսի ամենաշատ քանակով հիթերը: Ուսումնասիրելով մենք պարզեցինք, որ առաջատարների շարքում են երգիչ Թաթա Սիմոնյանի և նրա երաժշտական պրոդյուսեր Արթուր Ասրյանի (Պռոֆֆի) համատեղ աշխատանքները:
Նրանց ձայնադարանը լեցուն է ամենատարբեր թվականների հիթերով:
Դեռ հեռավոր 90-ականներից սկսած այս երաժիշտների համագործակցությունը հանդիսատեսին է նվիրել բազմաթիվ երգեր, համերգներ, շրջագայություններ, որոնց ընթացքում էլ մեծ սիրո են արժանացել նրանց աշխատանքներն ու կնքվել «հիթ» կնիքով: Թաթա Սիմոնյանը ապահովում էր երգերը, իսկ նրա երաժշտական պրոդյուսեր եւ երաժշտական խմբի ղեկավար Արթուր Ասրյանը նաեւ գործիքավորումը, ինչպես նաեւ համերգների ժամանակ ստեղնաշարային գործիքները։ Նրանք ամբողջ աշխարհով մեկ հազարավոր համերգներ են տվել ու ստեղծել հարյուրավոր երգեր, որոնց մեջ մեծ տեղ են զբաղեցնում ուրախ, պարային կատարումները, որոնցից յուրաքանչյուրը կարելի է համարել հիթ, շատ սիրված երգ, միլիոնավոր դիտումներ գրանցած վիդեո կամ տեսահոլովակ:
Թաթա Սիմոնյանի և Արթուր Ասրյանի համագործակցության արդյունքի ամենահայտնի երգերից մեկը՝ «Անապատի Արև» երգը, չունի հատուկ տեսահոլովակ, բայց թե՛ երգը իրենով, թե՛ համերգային կատարումները գրանցել են շատ մեծ դիտումներ, չնայած, հարկ է նշել, որ այս երգի անսահման սիրվածության և հայտնիության աստիճանը դուրս է յութուբյան իրականությունից և սահմաններից:
Կարդացեք նաև
Մեծ է սերը նաև «Հայաստան, բարև», «Արագացրու, շուտ արա» «Տեսար ինչ եղավ» երգերի, «Արմենիա» դուետի նկատմամբ: Այո, շատ մեծ հայտնիություն ունեն նաև երաժշտական դուետ կատարումները. Թաթա Սիմոնյան-Անատոլի Դնեպրով, Լյուբա Ուսպենսկայա, Քրիստինա Օրբակայտե, Լայմա Վայկուլե և այլն: Երաժիշտները հաճախ հրավիրել են որպես տարբեր մրցույթների ժյուրիի անդամ: Եղել են ինչպես հայրենական նախագծերի շրջանակներում, այնպես էլ միջազգային հեռուստաշոուի (Voice) ընթացքում: Հայաստանի առաջին VOICE նախագծում ժյուրիի 4 անդամներից մեկը վստահված էր Թաթա Սիմոնային և իր թիմին: Թաթա Սիմոնյանը ընտրում էր, Արթուր Ասրյանը աշխատում երաժշտական մասի վրա:
Մասշտաբային էր «Համազգային Աստղ» նախագիծը, որտեղ Արթուր Ասրյանը ոչ միայն 400 մասնակցից ընտրում էր լավագույն 16-ին, այլ նաև հետագայում, նախագծի շրջանակներում, ղեկավարում էր այդ 16 հոգանոց երաժշտական թիմը:
Տարիների աշխատանքը, ստեղծված հիթերը և ժողովրդի սերը երաժիշտներին բերել են լավագույն մրցանակները` Ազգային Երաժշտական մրցանակաբաշխություն 2003թ․, Tashir Music awards 2010 և 2013 թվականներ, World Armenian Entertainment Awards 2013թ․, Armenian Pulse Music Awards 2015թ․ Pan Armenian Entertainment Awards2016 թ․:
Հույս ունենանք, որ մոտ ժամանակներս նրանք հանրությանը կներկայացնեն նոր երգ, որը կրկին կդառնա հիթ և շատ սիրված։