Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվող բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության չորրորդ մրցումային օրվա ցերեկային մրցահերթում մեր բռնցքամարտիկներից վերջինը պայքարի մեջ ներգրավվեց Տոկիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որի մրցակիցը Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող Յուրայ Սոլդոն էր:

Chaloyan Davit /ARM/ vs Soldo Juraj /BIH/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia
Գյումրեցու գերազանցությունը առավել քան ակնհայտ էր:

Chaloyan Davit /ARM/ vs Soldo Juraj /BIH/ among +92kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia
Տպավորությունն այնպիսին էր, որ ռինգում Դավթի մրցակցի գերնպատակը հնարավորինս քիչ ուժեղ հարվածներ ստանալն էր: Ավելին, երբ Չալոյանը սկսում էր իր հարվածաշարերը, դրանցից խուսափել հնարավոր էր լինում ատամնակալը գցելու միջոցով: Մարտի ընթացքում երկու անգամ այդպիսի դեպք եղավ, ինչի համար ռինգի մրցավարը Սոլդոյին նաեւ նկատողություն հայտարարեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ