Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունում, որ անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը ժամանակից շուտ ավարտեց մենամարտը ֆինլանդացի Կարլ Բենջամին Էրիկսսոնի հետ: Չնայած մրցակիցը հասակով բարձր էր եւ փորձում էր մեր բռնցքամարտիկին պահել տարածության վրա, Մադոյանը բավականին հեշտությամբ էր ճեղքում մրցակցի պաշտպանությունը եւ հարվածաշարերով միավորներ վաստակում:
Madoyan Gurgen /ARM/ vs Eriksson Carl Benjamin /FIN/ among 63,5-67kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia
Մեր բռնցքամարտիկի բացահայտ առավելությունը դրսեւորվեց արդեն երկրորդ ռաունդում, երբ ֆիննը վայրկյանների տարբերությամբ երկու անգամ հայտնվեց նոկդաունում, իսկ արդեն երրորդից հետո ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը՝ արձանագրելով Գուրգեն Մադոյանի աներկբա հաղթանակը:
Madoyan Gurgen /ARM/ vs Eriksson Carl Benjamin /FIN/ among 63,5-67kg weight class during the EUBC Men’s European Boxing Championships at the Karen Demirchyan Sports and Concerts Complex in Yerevan, Armenia
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: