Լրահոս
Օրվա լրահոսը

Անցյալ տարի ունեցել ենք ներդրումների ռեկորդային ցուցանիշ՝ 1 տրիլիոն 437 միլիարդ դրամ. Էկոնոմիկայի նախարար

Մայիս 26,2022 16:07

Անցյալ տարի ունեցել ենք ներդրումների ռեկորդային ցուցանիշ՝ 1 տրիլիոն 437 միլիարդ դրամ: Այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ դա այն թիվն է, որը չի եղել մեր պատմության ընթացքում: Նրա խոսքով, պետք է խրախուսել ներդրումների այս ալիքը եւ հետագայում էլ ավելացնել դրանց հոսքը դեպի Հայաստան:

Նախարարն ասաց, որ սփյուռքահայերի կողմից շատ լայն է հետաքրքրությունը մասնավորապես՝ ներդրումներ անելու Հայաստանի ֆինանսական նոր գործիքների մեջ: Ներդրողները եւ պոտենցիալ ներդրողները, ըստ Վահան Քերոբյանի, հիմնականում ԱՄՆ-ից են, Եվրոպայից, Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից: Նրա համոզմամբ, ներդրումային միջավայրը մեր երկրում խոստումնալից է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Պլյուս մինուսը մոռցեր է

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031