Ա1+. Հայաստանը չի որոշելու իր տարածքով Ադրբեջանն ու Թուրքիան կունենան միջանցք, թե՞ ոչ․ այս մասին նշում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ Ըստ նրա՝ միջանցքի լինել-չլինելու հարցը կախված է Ռուսաստանից, Թուրքիայից և Իրանից․ «Հայաստանը անում է այն, ինչն իրեն թելադրում են, ինքը սուվերեն որոշումներ կայացնելու ունակություն չունի»։
Անդրադառնալով Բրյուսելում Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել և Ի․ Ալիև հանդիպմանը՝ Ս․ Սարգսյանը նշեց, որ հանդիպումը արդյունավետ չէր Հայաստանի շահերի համար, քանի որ Շառլ Միշելի հայտարարության մեջ չի շոշափվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Մանրամասները՝ տեսանյութում։