Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսների մոտ առեւտուրն աճել է միջինում 30-50 %-ով, բայց եթե գնաճային բաղադրիչը հանենք՝ կստացվի 10-15 %. Վահան Քերոբյան

Մայիս 26,2022 15:17

«Այն աճի, ինչի մասին խոսում եմ, գնաճով ճշգրտված աճն է: Դա այն աճն է, որը իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Եթե դուք խոսեք բիզնեսների հետ, ապա նրանց մոտ առեւտուրն աճել է միջինում 30-50 տոկոսով: Բայց եթե գնաճային բաղադրիչը հանենք՝ կստացվի 10-15 տոկոսով»,-կառավարության այսօրվա նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Ըստ նրա, տարբեր հոռետեսական կանխատեսումներ չեն իրականանում, եւ ունենք տնտեսական բավական լավ արդյունքներ. «Գնում ենք բավական լավ հետագծով: Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձ կատարեց տնտեսական ցուցանիշներին, ըստ որոնց՝ այս տարվա ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, ունենք 8.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ չորս ամսվա տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմում է 9.4 տոկոս։ Սա այն տնտեսական աճն է, որ իսկապես մարդիկ զգում են իրենց մաշկի վրա: Սա ազդում է նաեւ մարդկանց աշխատավարձերի վրա»:

Նախարարի խոսքով, կառավարությունը փորձում է միջոցները բաշխել այնպես, որպեսզի առավել խոցելի խավը կարողանա հավասարեցնել իր կյանքի որակն այն անձանց հետ, որոնք առաջինն են օգտվում տնտեսական աճի բարիքներից: Ասաց, որ արդեն ուրվագծվել են 2023 թվականի բյուջեում իրենց մեր անելիքները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031