Լրահոս
Օրվա լրահոսը

Անթույլատրելի է ԶԼՄ-ներին օրենքով կախվածության մեջ դնելը. Լևոն Բաղդասարյան

Մայիս 26,2022 14:52

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ անելու վերաբերյալ իրավանորմ, որի ուժով իրավունք է վերապահում պետական լիազոր մարմիններին զրկելու լրագրողին հավատարմագրումից, եթե լրագրողը գրավոր նախազգուշացվելուց հետո խախտում է աշխատանքային կանոնները:

Սույն իրավանորմը ռիսկեր է պարունակում։ Մասնավորապես, ի՞նչ ասել է աշխատանքային կանոններ, երբ տրված չէ դրանց լրիվ սահմանումն ու սահմանը։ Տվյալ օրինագծով հնարավորություն է տրվում պետական լիազոր մարմնին դնելու իրեն ձեռնտու խաղի կանոնները, որով ուղղակի խոչընդոտ է հանդիսանալու լրագրողին՝ իր մասնագիտական պարտականությունները լրիվությամբ կատարելու ուղղությամբ։ Լրագրողի նկատմամբ նման վարչարարությունն անթույլատրելի է, առավել ևս այն ավելորդ ծանրաբեռնելու է առանց այն էլ ծանրաբեռնված դատական համակարգը։

Արձանագրում եմ, որ ժողովրդավարական պետությանն անհարիր է սահմանափակել և դժվարացնել, կախման մեջ դնել լրագրողի բարդ և պատասխանատու գործունությունը։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031