Լրահոս
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը և ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար երաշխավորագրեր են ներկայացրել

Մայիս 26,2022 13:40

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Սեյրան Օհանյանը, Էլինար Վարդանյանը, Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մայիսի 14-ին կալանավորված Ավետիք Չալաբյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագրեր են ներկայացրել, որոնցով Ա.Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 25-ին դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն։ Հայտնում է Չալաբյանի պաշտպանական թիմը։

«Պատգամավորները երաշխավորում են, որ Ավետիք Մկրտչի Չալաբյանն ազատության մեջ գտնվելով՝ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խոչընդոտի գործի քննությանն ու չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց։

Երաշխավորագիր է ներկայացրել նաև «Արար» հիմնադրամը, որը ևս երաշխավորում է, որ Ավետիք Չալաբյանը չի խոչընդոտի և չի խուսափի քննությունից, ինչպես նաև հորդորում է փոխել նրա խափանման միջոցն ու ազատ արձակել։

Նշենք, որ օրեր առաջ Ավետիք Չալաբյանի գործընկերներն ու համախոհները հանդես էին եկել հրապարակային կոչով և հորդորել ազատ արձակել Ավետիք Չալաբյանին։ Հայտարարությանը միացել էին բազմաթիվ այլ գործընկերներ և հայտնել իրենց աջակցությունը։ Հավելենք նաև, որ Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը մայիսի 23-ին միջնորդություն է ներկայացրել Գլխավոր դատախազին՝ Ա. Չալաբյանին վերագրվող հանցակազմը սահմանող հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար»,-նշված է հայտարարությունում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031