«Շատերը չունեն բարձրագույն կրթություն, բայց մեծագույն առաքելություն են իրականացնում պետության համար եւ մեծ հետք թողնում պատմության համար»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր մեկնաբանելով այն փաստը, որ ՔՊ խմբակցության նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանը (լուսանկարում) չունի բարձրագույն կրթություն՝ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ՔՊ-ն իր շարքերը համալրում «այդ տիպի կադրերով», նա հորդորեց վիրավորական արտահայտություններ չանել։
ՔՊ խմբակցության մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ լրագրողին խնդրեց ներողություն խնդրել արտահայտության համար։ «Ներողություն եմ խնդրում, եթե վիրավորել եմ, բայց բացեցի փակագծերը, թե ինչ նկատի ունեմ»,-պատասխանեց լրագրողը։
Վլադիմիր Վարդանյանն ասաց՝ հասարակությունում շատերը չունեն բարձրագույն կրթություն, եւ այն չի վկայում անձի որակների եւ դաստիարակության մասին․ «Վկայում է պարզապես մի բանի մասին, որ անձը ենթադրաբար ունի որոշակի մասնագիտության ոլորտում հմտություններ։ ԱԺ-ն ողջ հանրությանն է ներկայացնում, հանրության հայելին է։ Ասել, թե ինչու եք նման կադրեր բերում այս կամ այն խմբակցություն, դա վիրավորանք է հանրության հանդեպ։ Սա է խորհրդարանական կառավարման առանձնահատկությունը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ