Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, ինչ մենք գիտենք, չգիտի դատավորը․ ում պատմես՝ կխելագարվի»․ ծնողները ԲԴԽ-ի դիմաց են

Մայիս 26,2022 12:47

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի շենքի առաջ այսօր հավաքվել են 2020թ․ պատերազմում զոհվածների ծնողներն ու դիմադրության շարժման անդամները։

Members of the ‘Resistance’ movement joined with the parents and relatives of the servicemen killed in the 44-day war blocked the building of the Supreme Judicial Council of Yerevan, Armenia

Վերջիններս սատարում են ծնողների պահանջը՝ վերանայել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի երեկվա որոշումը, որով ծնողներին ու ԶԼՄ-ներին արգելվեց ներկա լինել դատական նիստին։

Members of the ‘Resistance’ movement joined with the parents and relatives of the servicemen killed in the 44-day war blocked the building of the Supreme Judicial Council of Yerevan, Armenia

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13–ին ԱԺ–ում հայտարարությունից հետո, երբ նա ասել էր՝ «այո, կարելի էր կանխել պատերազմը, եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի», զոհված զինծառայողների ծնողները քրեական գործ հարուցելու մասին միջնորդություն էին ներկայացրել դատախազություն․ ծնողների մի մասը ճանաչվել են տուժողների իրավահաջորդներ, պահանջում են որպես մեղադրյալ ներգրավել Նիկոլ Փաշինյանին։ Առաջին ատյանի դատարանը մերժել էր Նիկոլ Փաշինյանի դեմ դավաճանության կասկածով գործ չհարուցելու բողոքը, եւ այդ որոշումն այժմ վիճարկվում է վերաքննիչ ատյանում։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի նշյալ որոշումը երեկ կայացել էր միջադեպի արդյունքում։

Members of the ‘Resistance’ movement joined with the parents and relatives of the servicemen killed in the 44-day war blocked the building of the Supreme Judicial Council of Yerevan, Armenia

Այս պահին 27 ծնող է ճանաչվել որպես տուժող․ ԲԴԽ-ից մյուս ծնողները եւս պահանջում են իրենց որպես տուժող ներգրավել։

Parents and relatives of the servicemen killed in the 44-day war hold a protest action demanding to allow the aggrieved party (parents) and the media representatives to participate in the hearings in front of the Supreme Judicial Council of Yerevan, Armenia

5165 շարժման ղեկավար, պատերազմում որդուն կորցրած Կարին Տոնոյանը լրագրողների հետ զրույցում ասաց․ «Երեկ ականատես եղանք մեր հանդեպ կամայական մոտեցման։ Դատավորը հենց սկզբից վերաբերմունք էր արտահայտում, որ մեր ներկայությունը ցանկալի չէ։ Երբ փաստաբանը պահանջում էր, որ ծնողները, որպես տուժողներ, ներգրավվեն որպես երրորդ անձ, դատավորը հարցրեց՝ այդ ի՞նչ պետք է ասեն ծնողները, որը դեռ ասված չի»։

Կարին Տոնոյանը հարցադրում արեց․ «Զարմանում եմ՝ դատավորը որտեղի՞ց գիտի, թե մենք ինչ ենք ասելու։ Մենք շատ բան ունենք ասելու։ Այն փաստերը, որոնց տիրապետում են ծնողները, չեն տիրապետում ոչ փաստաբանները, ոչ դատավորները, որովհետեւ ծնողները գնացել են իրենց որդիների հետեւից, ունեն ապացույցներ, որ կատարվել է պետական դավաճանություն, որ մեր երեխաները ոչ թե պարզապես պատերազմի զոհ են, այլ դավադիր պատերազմի եւ պետական դավաճանության։ Մեր պահանջն է, որ մենք պարտադիր ներկա լինենք։ Չէինք մտածում, որ մեզ ուղղակի կարող են արգելել ներկա լինել նիստերին։ Մեր պահանջն արհամարհվեց»։

Կարին Տոնոյանի խոսքով․ «Սովորաբար, դատախազները պաշտպանում են տուժող կողմին, բայց մենք նիստի ընթացքում տեսանք, որ իրար էին պաշտպանում՝ մեր դեմ։ Սա արդեն մտածելու առիթ տվեց մեզ, որ գործընթացը հնարավոր չի լինելու իրավական հարթության մեջ ներառել․․․Երեկ ծնողները վրդովվեցին, վեճ եղավ, դատավորը հեռացավ ու հայտարարեց, որ այսուհետեւ նիստերը կլինեն դռնփակ, կարգելվի ծնողների եւ ԶԼՄ-ների մուտքը։ ԶԼՄ-ները պարտադիր պետք է ներկա լինեն, հանրությունն էլ լսի այն սահմռկեցուցիչ հանգամանքները, որոնցում զոհվել են մեր զավակները։ Ում պատմես՝ կխելագարվի։ ՀՀ-ն փոքր երկիր է, գիտենք՝ ո՞վ եւ որտեղի՞ց է հրահանգներ ստանում։ Պայքարելու ենք, որ դատական համակարգը չկատարի վարչապետի կամքը։ Այստեղի՝ ԲԴԽ-ի հրահանգով է դատավորն ընտրվել, ու անգամ չկա արձանագրություն այդ մասին, ինչը ծիծաղելի է։ Վարչապետի աթոռը զբաղեցնողն ասել էր՝ այդ ո՞ր դատավորը կհամարձակվի իմ ասածը չանել․․․սրանից պարզ է ամեն ինչ»։

Հարցին՝ երաշխավորո՞ւմ եք, որ ծնողները չեն խաթարի դատական նիստի ընթացքը, Կարին Տոնոյանը պատասխանեց՝ նրանց հուզական վիճակը ծանր է, եւ հնարավոր են նման իրավիճակներ, սակայն կարելի է կոնկրետ ծնողին դուրս հրավիրել, ոչ թե բոլորին արգելել ներկա լինել։

Հարցին՝ «դատախազին թուրք անվանելը նորմա՞լ» է, Կարին Տոնոյանը պատասխանեց․ «Վիրավորանքն առհասարակ սխալ է, բայց հաշվի առեք, որ ամեն ծնող որեւէ հոգեբանական վիճակում է։ Բոլորը պետք է դա հասկանան։ Եթե դատական կարգ է խաթարվում, ծնողին կարող են հեռացնել, հանգստացնել։ Ինչո՞ւ հոգեբան եւ բժիշկ ներկա չեն դատին։ Մենք որոշել ենք՝ այն ծնողները, որոնց նյարդերը չեն դիմանում, մեզ թույլ տան իրենց փոխարեն լինել դատարանում»։

Կարին Տոնոյանի խոսքով՝ եթե դատավորը վերանայի որոշումը եւ միայն ԶԼՄ-ներին թույլ տա ներկա լինել նիստերին, ապա դա կլինի անհարգալից վերաբերմունք ծնողների հանդեպ․ «Ամեն անգամ նիստի մասնակցելուց հետո սթրեսի մեջ ենք, նյարդային լարված վիճակում, սրտի խնդիրներով, բայց ամեն ծնող ուզում է իմանալ, թե իր որդին ինչի՞ հետեւանքով է սպանվել։ Եռաբլուր գնալուց մի օր պետք է պատասխան տանք, չէ՞։ Ո՞վ կոտորեց այսքան երեխայի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031