ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանը երկրի դիտարկման արբանյակ է թողարկել։
25 մայիս 2022, Երևանի ժամանակով ժամը 22:35, ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Cape Canaveral Space Force Station կայանից SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ, այդ թվում նաև հայկական՝ երկրագնդի դիտարկման արբանյակը։
Ավելորդ կլինի ասելը, թե որքան ջանք է ներդրվել այս աշխատանքի իրագործման նպատակով, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք աշխատել և աշխատում են տիեզերքի ոլորտում քաղաքականության մշակման, ծրագրերի կազմման և իրագործման ուղղությամբ։
Կարդացեք նաև
Անձամբ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նման ռազմավարական նշանակության նորարարական ծրագրերին աջակցությունը, ինչպես նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագրի առաջնահերթությունները նոր հորիզոններ են բացում Հայաստանում գիտական և տեխնոլոգիական առաջընթացի համար։
Տեսանյութում դիտեք է Transporter-5 տիեզերանավի թողարկման կադրերը։