ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է «ԵՄ-ի կողմից միջնորդվող» հայ-ադրբեջանական երկխոսությունը:
«ԱՄՆ-ը ողջունում է հայ-ադրբեջանական երկկողմ Սահմանային հանձնաժողովի առաջին հանդիպումը: ԱՄՆ-ը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ԵՄ-ի կողմից միջնորդվող զրույցին և խրախուսում է շարունակական դրական պահերը և երկխոսությունը՝ ի աջակցություն տարածաշրջանային խաղաղության»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ Բլինքենը հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրուցել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ քննարկումների դրական պահերի մասին: «ԱՄՆ-ը կշարունակի ներգրավվել՝ օգնելու խաղաղություն գտնել Հարավային Կովկասում»,- գրել է Բլինքենը:
I spoke with @NikolPashinyan yesterday about how the United States supports the positive momentum in Armenian discussions with Azerbaijan and Turkey. The United States will continue to engage to help the South Caucasus find peace.
Կարդացեք նաև
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 25, 2022
Հիշեցնենք, Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով Բրյուսելի միջնորդական ջանքերին, երեկ ասել էր, որ եթե Եվրամիությունը ցանկանում է, կարող է օգնել, բայց ոչ թե աշխարհաքաղաքական խաղեր տանել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ