Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տուժող տարեցները պնդել են՝ հարցաքննվողներից որեւէ մեկը չի հարվածել, չի հայհոյել»․ պաշտպան

Մայիս 26,2022 11:24

«2 օր առաջ տեղի ունեցավ առերես հարցաքննություն՝ մեղադրյալներից շատերի եւ տուժողների միջեւ։ Տուժողները հերքեցին նախկինում տված ցուցմունքները՝ լուսանկարով անձի ճանաչման եւ այլ գործողությունների հետ կապված։ Հաստատապես պնդեցին, որ իրենց հետ հարցաքննվողներից որեւէ մեկը չի հարվածել, չի հայհոյել, այլ կերպ ասած՝ հասարակական կարգ չի խախտել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Գյումրիում ծեծի միջադեպի գործով մեղադրյալներ՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդու՝ Տարոն Մանուկյանի և ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանի շահերի պաշտպան Աբգար Պողոսյանը (լուսանկարում)։

«Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը որոշեց առանց արարքի վերաորակման՝ նախաքննությունն ավարտել եւ գործն ուղարկել դատարան։ Սա հետաքրքիր էր, անսպասելի, որովհետեւ տուժողները փոխել են իրենց ցուցմունքները, նշել այլ կարեւոր հանգամանքներ, սակայն վարույթն իրականացնող մարմինը չի իրականացրել որոշակի գործողություններ։ Սա ամենը չէ։ Մեղադրյալների ցուցմունքներում նշվում են անուններ՝ անձինք, որոնց տեսել են Հոռոմի միջադեպի ժամանակ եւ Գյումրիի միջադեպի ժամանակ, սակայն չկա տեղեկություն՝ գործողություն արվե՞լ է, թե՞ ոչ։ Այսինքն, մեղադրյալների ցուցմունքներին ուշադրություն չի դարձվել։ Սա խտրական վերաբերմունք է»,-գնահատական հնչեցրեց Աբգար Պողոսյանը։

Նրա խոսքով՝ տուժած մեծահասակ տղամարդկանց ցուցմունքները շատ բան են փոխել, սակայն տպավորություն է, որ դատարանը վարույթ իրականացնող մարմնի հետ համատեղ է գործում․ «Տուժողները հերքում են նախկին ցուցմունքները, եւ ստացվում է, որ միջադեպի մեղադրյալների առնչությամբ մնում են միայն ոստիկանության աշխատակիցների ցուցմունքները։ Մի քանի ոստիկաններ տվել են ցուցմունք։ Երեւանի բաժանմունքներից մեկի պետն ասել է, որ միշտ ասուլիսներ է նայում եւ իր մոտ տպավորություն է, որ մեղադրյալներից յոթին էլ ճանաչում է։ Կումայրիի բաժնի ծառայողներից մեկն էլ ասել է, որ անձնապես չի շփվել տղաների հետ, բայց ճանաչել է տեսագրությունից։ Տպավորություն է նրա ցուցմունքից, որ ակցիայի ամեն մասնակից ամեն ակցիայի ժամանակ բարձրաձայն ասում է իր անուն ազգանունը։ Սա աբսուրդ է։ Միակ ապացույցները մնացել են ոստիկանների ցուցմունքները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031