Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդին չեն ներկայացրել ծրագիր, որով նախատեսված էր Ադրբեջանի կազմում թողնել Արցախը․ Արմեն Ռուստամյան. «Հրապարակ»

Մայիս 26,2022 11:08

Ընդդիմության անելիքների մասին զրուցել ենք ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ։

– ՔՊ-ականներն ասում են՝ ընդդիմությունը վախենում է գալ խորհրդարան, Իշխան Սաղաթելյանի խոսքն են հիշեցնում, որ ասել էր՝ տղա են, թող գան, հիմա իրենք են ասում՝ «դե տղա եք, դուք եկեք, մենք ծափ ենք տալիս, դուք թողնում-փախչում եք դահլիճից»։

– Նախ՝ իրենք են թողել-փախել դահլիճից, երեւի էդ ձեւի հարցուպատասխան չի եղել, որ ընդհատվի եւ չշարունակվի։ Էդ օրվա իրադարձությունը եթե թողնել-փախչել են իրենք գնահատում, ուրեմն իսկապես վախեցած են եւ ուրիշ որեւէ արգումենտ չունեն իրականում։ Մենք գնացել էինք էնտեղ միայն մի նպատակով, էդ նպատակին հասնելու համար մեր անհրաժեշտ քայլերը կատարել ենք, իր երեսին, դեմ առ դեմ կանգնած, ասել ենք՝ ինչու պետք է հրաժարական տա, բերելով հիմնականում ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա մեղադրանքներ, եւ էդ հստակ ներկայացումից հետո ասել ենք, որ սրանցից մեկն էլ լինելու պարագայում իրեն հարգող եւ քաղաքակիրթ համարվող որեւէ երկրում վարչապետը հրաժարական կտար։ Դրանից հետո թողել ինքն է դուրս եկել, հետո նիստը չեն շարունակել։ Ասում է՝ կծու-կծու, փառք Աստծու՝ էս իրավիճակից ելնելով ծափ են տվել, էդ ծափն էլ իրենց ներքին տագնապալի վիճակի արտահայտությունն է։

– Դուք ասում եք՝ պետք է հրաժարական տա, իրենք էլ ասում են՝ մենք ընտրված իշխանություն ենք, 680 հազար մարդ ձայն է տվել, դուք էլ պետք է այդքան մարդ կամ առնվազն հոծ բազմություն հավաքեք փողոցում, որ պահանջ լինի իշխանափոխության, քանի որ մի քանի հազար հոգով իրենք իշխանությունից չեն հրաժարվի։

– Էդ նույն իշխանությունը, որ իրենք ստացել են, էդ մանդատը ստանալու ժամանակ իրենք ժողովրդին խաբել են։ Ժողովրդին չեն ներկայացրել ծրագիր, որով նախատեսված էր Ադրբեջանի կազմում թողնել Արցախը եւ էն քայլերը կատարել, որով մեր կենսական զիջումներն են ենթադրում։ Էդպիսի հրապարակային նախաձեռնությամբ եւ պլատֆորմով չեն գնացել ընտրողներին համոզել, որ իրենց ընտրեն։ Ընտրողներն իրենց ձայն են տվել բոլորովին այլ խնդիր լուծելու համար։ Հիմա իրենք հենց էդ առումով լեգիտիմ չեն, ոչ թե 680 հազարի մասին է խոսքը․ 680 հազար՝ գումարած նաեւ մեր ընտրողները, բոլորը միասին ասել են, որ Ղարաբաղի խնդիրը պետք է հայանպաստ լուծումով կարգավորվի, եւ էդ կարգավորման համար ենք բոլորս ձայն ստացել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031