Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում․ «Ժողովուրդ»

Մայիս 26,2022 10:34
zinvor

Հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»:

Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում:

Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031