Լրահոս
Օրվա լրահոսը

Սովորական ժողովրդավարությունը ժողովրդից չի պաշտպանվում զինված թինապահներով ու ոստիկաններով. «168 ժամ»

Մայիս 26,2022 10:22

Ազգային ժողովի վերջին կրկեսի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ամբիոնում կանգնած ծափահարում էր ինքն իրեն, նա հայտարարեց՝ «կեցցե հայկական ժողովրդավարությունը»։

Այդ արտահայտությունը նա հնչեցրեց սեփական երկրի խորհրդարանի ամբիոնում սեփական երկրի պատգամավորներից անվտանգության տասնյակ աշխատակիցների կողմից շրջափակվածության պայմաններում, երբ այդ միջոցին սեփական երկրի Ազգային ժողովը սեփական քաղաքացիներից պաշտպանվում էր հազարավոր ոստիկաններով։ Այդպիսի ժողովրդավարությունը, այո, անհրաժեշտ էր պիտակավորել որևէ մակդիրով, որովհետև դա նորմալ ժողովրդավարություն չէ, սովորական ժողովրդավարությունը ժողովրդից չի պաշտպանվում զինված թիկնապահներով ու ոստիկաններով։

Որպես Հայաստանին վնաս հասցնելու մեծագույն վարպետ, Նիկոլ Փաշինյանը դա անվանեց «հայկական»՝ աշխարհին ցույց տալով, թե ինչպես ու ինչքան է այլասերված ժողովրդավարությունը Հայաստանում։ Աշխարհն էլ, որ սեփական աշխարհաքաղաքական շահերի բերումով, պակաս այլասերված ու երկդիմի չէ, ծափահարում է «հայկական ժողովրդավարությանը»՝ դեսպանների մակարդակով մասնակցելով ոստիկանական պատերի ներքո անցկացվող ժողովրդավարության այլասերման միջոցառումներին ու գովեստներ ձոնելով Նիկոլ Փաշինյանին։

Ժողովրդի իշխանությունն ու ժողովրդի կամքը չի կարող «արտահայտվել» զինված մարդկանց պաշտպանությամբ, եթե այդ իշխանությունը վախենում է նույն ժողովրդից, ապա այն ժողովրդավարական չէ ըստ սահմանման։ Ինչպես որ ժողովրդավարական չի կարող լինել այլակարծությունն «ասֆալտին փռող» ու «պատերին ծեփող» իշխանությունը, ինչպես նաև ընդդիմախոսներին բանտեր նետող ու հետապնդող իշխանությունը։

Իրականությունն այն է, որ ժողովրդավարությունը Նիկոլ Փաշինյանի համար ոչ թե արժեք է, այլ միջոց՝ սեփական իշխանությունը պահպանելու համար։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031