Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենադարձության փոխարեն Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում ևս արտագաղթը, այդ թվում՝ նաև ուղեղների արտահոսքը, շարունակել է մնալ ՀՀ ժողովրդագրական ամենակարևոր խնդիրներից մեկը․ «Փաստ»

Մայիս 26,2022 10:10

Հայաստանը ծերացող երկրների շարքում է։ Այսինքն, երկրի բնակչությունը շարունակաբար նվազում է, իսկ սա ազդում է նաև երկրի ընդհանուր ներուժի վրա։

Մասնագետների գնահատականների համաձայն, տարիներ անց մի այնպիսի պատկեր կարող ենք ունենալ, որ ծեր մարդկանց քանակը կարող է գերազանցել երիտասարդների քանակին։

Երբ Փաշինյանը 4 տարի առաջ իշխանության եկավ, խոստանում էր, թե Հայաստանում տեսնելով իր վարած քաղաքականությունը՝ հայրենադարձությունը նոր թափ է ստանալու, սփյուռքահայերը միմյանց հերթ չեն տալու հայրենիքում հաստատվելու համար։ Սակայն այդ ամենը լոկ խոսքերից այնկողմ չանցավ։ Նույնիսկ այն հայտնի սփյուռքահայերը, որոնք Փաշինյանի ղեկավարած շարժմանը հատուկ աջակցելու համար ցուցադրաբար եկան Հայաստան, ոչ միայն չբարեհաճեցին մնալ հայրենիքում, այլև անշարժ գույք էլ ձեռք չբերեցին, ինչպես խոստանում էին, և արագորեն հեռացան արտասահման, չնայած նրանցից ոմանք դեռևս շարունակում են «հայրենասիրական դասեր» տալ Հայաստանում ապրող մարդկանց։ Այսպիսով, հայրենադարձության փոխարեն Փաշինյանի կառավարման տարիների ընթացքում ևս արտագաղթը, այդ թվում՝ նաև ուղեղների արտահոսքը, շարունակել է մնալ Հայաստանի ժողովրդագրական ամենակարևոր խնդիրներից մեկը։

Մարդիկ շարունակում են հեռանալ սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով, իսկ պատերազմից հետո ավելացել է նաև հուսահատության և Հայաստանում ապագա չտեսնելու գործոնը։ Միաժամանակ, ճիշտ է՝ կառավարությունը ցույց է տալիս, թե ծնելիության խրախուսման ուղղությամբ որոշ քայլեր է կատարում, սակայն դրանք բավարար չեն հստակ ժողովրդագրական արդյունքներ գրանցելու ուղղությամբ, քանի որ ծնելիության ցուցանիշը շարունակում է մնալ ցածր նշաձողի վրա։ Հետևաբար, Փաշինյանի այն խոստումը, թե մինչև 2050 թվականը Հայաստանը 5 մլն բնակչություն է ունենալու, մյուս խոստումների պես մնալու է բաժակաճառերի մատյանում։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031