Իջևան համայնքի բնակիչները մայիսի 25-ին ծանոթացան համայնքի մշակութային զարգացման ռազմավարական պլանին, որը կազմվել էր «ԵՄ-ն՝ հանուն մշակութային զարգացման» ծրագրի շրջանակում։
Իջևանն ընդգրկվել էր այն երեք համայնքների շարքում, որոնց բացառիկ հնարավորություն էր տրվել մինչև 2022թ հունիսը՝ մասնակցային գործընթացի միջոցով մշակել համապատասխան ռազմավարությունը։ Արդեն պատրաստ ռազմավարական պլանը քննարկվեց և հավանության արժանացավ համայնքի բնակչության կողմից։
Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղալումյանը Aravot.am-ի հետ զրույցում հույս հայտնեց, որ մշակված ռազմավարությունը կընտրվի ԵՄ ընտրող հանձնաժողովի կողմից և այն կյանքի կկոչվի։
Հիշեցնենք, որ ներկայացված ռազմավարական պլանի հավանության արժանանալու դեպքում՝ համայնքը կստանա 300․000 եվրո դրամաշնորհ՝ այն իրականացնելու համար։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ