Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը դիրքավորվեց եւս մեկ կարեւոր քարտեզում

Մայիս 26,2022 13:00

Օրերս Հայաստանում բացվել է Քոուչինգի միջազգային ֆեդերացիայի՝ International Coaching Federation-ի մասնաճյուղը: Ինչ վերաբերում է ICF-ին, այն կարգավորում է քոուչերի, քոուչինգի դպրոցների ու դասընթացների սերտիֆիկացման աշխատանքները, ունի շուրջ 50,000 անդամ՝ ավելի քան 180 երկրից եւ 140-ից ավելի մասնաճյուղ։ Հայաստանն այս ցանկում խորհրդանշական 100-րդ երկիրն է։

ICF Armenia-ի բացման պաշտոնական միջոցառման ընթացքում տարբեր ոլորտներ ու կազմակերպություններ ներկայացնող բանախոսներն անդրադարձան քոուչինգի կարեւորությանը, Հայաստանում դրա տարածման հեռանկարներին եւ անհրաժեշտությանը վերաբերող թեմաներին։ Պանելային քննարկումը վարեց ICF Armenia-ի նախագահ, ICF-ի կողմից MCC որակավորում ունեցող քոուչ, գործարար եւ թիմային քոուչ Նանա Հովհաննիսյանը։ Նա ասաց, որ Հայաստանում մասնաճյուղ բացելու համար Քոուչինգի միջազգային ֆեդերացիային առաջին անգամ դիմել են 2016 թվականին, երբ այստեղ ոլորտը միանգամայն նոր էր, նույնիսկ չկային այլ քոուչեր: Այժմ հպարտ է, որ Հայաստանը եւս մեկ ու կարեւոր քարտեզում դիրքավորվեց: «Մեր հավակնոտ նպատակն է Հայաստանը դարձնել քոուչինգ հաբ, կենտրոն, այստեղ համախմբել մարդկանց ամբողջ աշխարհից ու որպես պրոդուկտ աշխարհին ներկայացնել խնդիրների լուծման սեփական արդյունավետ մոտեցումները»,- հավելեց նա։

Միջոցառման հատուկ հյուրը եւ բանախոսներից մեկը ICF Global-ի Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանային զարգացման ղեկավար Ալլա Կազաեւան էր: Նրա խոսքով. «2020 թվականի հուլիսին Հայաստանում կար ICF-ի 8 անդամ, 2022-ին արդեն՝ 35։ Վստահ եմ, որ այս տեմպերով աճը շարունակական է լինելու։ Քոուչինգն ամենուր է՝ բիզնես, կրթություն, ֆիտնես, նույնիսկ մանկապարտեզից սկսած, այն կարեւոր է բոլոր ոլորտներում, եւ այս համախմբված ուժի շնորհիվ մասնագետների ձայնն ավելի լսելի է դառնալու, իսկ արդյունքները սպասեցնել չեն տա»։

ICF Armenia-ի Ֆինանսական տնօրեն Արա Չալաբյանի համոզմամբ, մարդիկ անհատական նվաճումներից գնում են դեպի թիմային աշխատանք ու ձեռքբերումներ։ «Անցյալը փոխել հնարավոր չէ, բայց կարելի է փոխել ու քո ցանկությամբ կառուցել ապագան. հենց այս սկզբունքների վրա էլ կենտրոնանում է քոուչինգն ու դրանցով էլ աշխատում ենք մեր թիմերի հետ», ասաց նա։
Հավելենք, որ բանախոսների թվում էին նաեւ Ամերիաբանկի տնօրինության անդամ Արմինե Ղազարյանը, ICF Armenia-ի Մարքեթինգի եւ հաղորդակցությունների տնօրեն, Picsart-ի Ուսուցման եւ զարգացման բաժնի ղեկավար Մադլեն Մինասյանը, «Մատենա»-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ռուբեն Հայրապետյանը եւ Hay’Li Human Development կազմակերպության համահիմնադիր Բորիս Ֆոկինը։

«Առավոտ» օրաթերթ
25.05.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031