Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցն ավարտել եմ 1992թ., երբ մեր երկրում բարդ իրավիճակ էր, ինչն էլ ինձ խոչընդոտեց ուսումս շարունակելուն». ՔՊ-ական նոր պատգամավորը՝ բարձրագույն կրթություն չունենալու մասին

Մայիս 25,2022 23:17

«Տեսեք, բարձրաստիճան պաշտոնյաների պարագայում բարձրագույն  կրթությունը պարտադիր է, քանի որ կառավարելու են կոնկրետ ոլորտ։ Բայց պատգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է և ուղիղ կապը Կառավարության հետ։ Հետևաբար, կարևորը մանդատի և լիազորությունների ճիշտ ու նպատակային կիրառումն է։ Այսօր ունենք բավականին ծավալուն ինքնակենսագրական ունեցող պատգամավորներ, որոնք մեկ ամիս շարունակ բացակայում են ԱԺ նիստերից և փողոց փակելով՝ հայրենիք են փրկում, բայց չեն հրաժարվում չկատարած աշխատանքի համար վարձատրությունից։ Չհաշված, որ որևէ հանրօգուտ նախագիծ շուրջ մեկ տարի է՝ չեն բերել ԱԺ։ Ասածս, կարծում եմ, հասկացաք, կարևորը նվիրվել ու աշխատել, աշխատել, աշխատել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական նոր պատգամավոր Գայանե Եղիազարյանը՝ անդրադառնալով բարձրագույն կրթություն չունենալուն, բայց պատգամավոր դառնալուն: Հիշեցնենք, որ ՔՊ-ական Անուշ Բեղլոյանի՝ մանդատը վայր դնելուց հետո Գայանե Եղիազարյանն է ստանալու պատգամավորի մանդատ:

«Դպրոցն ավարտել եմ 1992թ., երբ մեր երկրում բարդ իրավիճակ էր, ինչն էլ ինձ խոչընդոտեց ուսումս շարունակելուն։ Այդ ժամանակահատվածում ինձ  համար խիստ անհրաժեշտ էր աշխատելը։ ԱԺ պատգամավորը ժողովրդի ձայնն է օրենսդիր մարմնում, հետևաբար, ես որևէ խնդիր չեմ տեսնում ԱԺ պատգամավորի բարձրագույն կրթություն ունենալու կամ չունենալու մեջ, հատկապես, որ օրենքում ևս չկա պարտադիր նորմ` բարձրագույն կրթության վերաբերյալ։ Մինչ այս պահը Երևանի ավագանու անդամ եմ և հնարավորություններիս սահմանում արել և անում եմ ամեն ինչ` ի շահ Երևանի և երևանցիների։ Հանդիսանում եմ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի քարտուղար։ Քանի որ աշխատանքի բերումով անընդհատ շփվում եմ մեր քաղաքացիների հետ, արձանագրում եմ առաջնային օղակի կարևորագույն խնդիրները, որոնց լուծումը շատ դեպքերում կախված է օրենքների ոչ լիարժեքության հետ։ ԱԺ կոլեգաներիս հետ կսկսեմ քննարկումներ այդ խնդիրներին համապատասխան լուծումներ գտնելու և մեր հանրության հոգսերը թեթևացնելու նպատակով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Գ.Եղիազարյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031