Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Տոնականյանը չկարողացավ ցուցադրել իր իսկական մենամարտը

Մայիս 25,2022 22:43

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը:

Երեկոյան մրցահերթում վերջինը ռինգ մտավ Հայաստանի հավաքականի բազմափորձ անդամ Կարեն Տոնականյանը, որը բոլորովին վերջերս է ապաքինվել լուրջ վնասվածքից: Կարենի մրցակիցը հունգարացի Ռոլանդ Վերեսն էր: Ծավալված գրեթե հավասար մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհեցին Կարեն Տոնականյանի մրցակցին:

Մարտից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողներին ասաց, որ վնասվածքն անշուշտ որոշ դերակատարություն ունեցավ, սակայն Տոնականյանը ռինգում իր իսկական մենամարտը չկարողացավ ցուցադրել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031