Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանական պատնեշների թիկունքում հավաքվել էին ԱԺ-ում, իրար ծափ էին տալիս, հույս էին տալիս, մի քիչ էլ դուխ էին տալիս». Իշխան Սաղաթելյան

Մայիս 25,2022 21:52

«Ոստիկանական պատնեշների թիկունքում հավաքվել էին Ազգային ժողովում, իրար ծափ էին տալիս, հույս էին տալիս, մի քիչ էլ դուխ էին տալիս, թե ամեն ինչ իրենց համար լավ է լինելու, ասում էին՝ ընդդիմությունը քաղաքական օրակարգ չունի եւ ինչքան էլ մեզ ասեն դավաճան, սրիկա, մեկ է, մենք գնալու ենք խաղաղության հետեւից եւ մեր ծրագիրը հասցնելու ենք ավարտին»,- այսօր Գարեգին Նժդեհի հրապարակում, «Դիմադրության» շարժման երթից առաջ, Նիկոլ Փաշինյանի՝ Ազգային ժողովում հնչեցրած հայտարարություններին անդրադարձավ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ իշխանությունն իր ծրագիրն ավարտին չի հասցնելու. «Մենք շարունակելու ենք ասել՝ դավաճան եւ սրիկա, ու դա ունենալու է իր հետեւանքը: Դա հենց էնպես ենք ասում, դա ասում ենք, որպեսզի մեր այն քաղաքացիները, որոնք դեռ համոզված չեն, որ դրանք դավաճան են ու երկիրը տանում են ոչ թե խաղաղության, այլ հայրենազրկման, պետք է դուրս գան փողոց, միանան մեզ, որպեսզի օր առաջ սրանց հեռացնենք։ Նիկոլն ուզում է իր թիմին հույս տալ, որովհետեւ հասկանում է, որ այդ թիմը հենց վտանգն ամբողջությամբ զգաց, առաջինն է իրեն լքելու, այդ դավաճանը մնալու է ընդամենը մի քանի դավաճանների հետ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031