Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Երեւանում խցանումներ անողները ոնց որ վերածվում են «неуловимый Джо»-ի»

Մայիս 25,2022 21:13

«Ընդդիմության մի հատվածը մեզ մեղադրում է բռնաճնշումների մեջ, իսկ հանրության մի հատվածը՝ թուլության։ Այս երկուսի խառնուրդից երեւի պարզ է, որ մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի կարծիքին, որ ընդդիմությունն իշխանությանը մեղադրում է բռնաճնշումների համար եւ սադրանքներ գործում ժողովրդավարական ՀՀ-ի հանդեպ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ժողովրդավարության կանոնների համաձայն՝ ամենեւին նորմալ չէ, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն․ «Բայց, քանի որ զգայուն, զգացմունքային թեմաներ կան, մենք չենք ուզում տպավորություն ստեղծել, թե ինչ-որ դավադրություն կա, եւ իշխանությունը, այդ դավադրությունը թաքցնելու համար, ճնշում է, ջարդում-փշրում։ Հենց սրանում է ժողովրդավարության էությունը»։

Փաշինյանի խոսքով՝ Երեւանում խցանումներ անող ընդդիմադիր գործընկերները ոնց որ վեր են ածվում «неуловимый Джо»-ի․ «Անեկդոտ կա․ ԱՄՆ-ում պանդոկ է մտնում մեկը, քացով բացում դուռը, ձեռքը խփում սեղանին։ Կողքի սեղանից մեկը մյուսին հարցնում է, թե սա ով է, նա էլ պատասխանում է՝ սուս, «неуловимый Джо»-ն է։ Հարցնում է՝ իսկ ինչո՞ւ է неуловимый, պատասխանում է՝ որովհետեւ ոչ մեկին պետք չի, որ մի հատ էլ իրեն բռնեն։ Մենք հիմա այդ իրավիճակի մեջ ենք։ Ժողովրդավարությունը ծնում է նաեւ անորսալի «Джо»-երի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031