Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. «Ոստիկանությունում, ի պատիվ իրենց, արհամարհել են Անդրանիկ Քոչարյանի այդ անհեթեթ հորդորը և որևէ տվյալ չեն փոխանցել պաշտպանության նախարարությանը»

Մայիս 25,2022 21:04

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր Տելագրամ ալիքում տեղեկացնում է.

Իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ոստիկանությանը հորդորել էր, որ խաղաղ ակցիաներից ոստիկանության բաժիններ բերման ենթարկված մասնակիցների տվյալները ոստիկանությունը փոխանցի պաշտպանության նախարարությանը, որպեսզի նրանց «բանակ տանեն»: Ցուցարարներին վախեցնելու այս փորձը իշխանական պատգամավորը ձևակերպել էր, թե իբր կարող են լինել մարդիկ, որոնք խուսափել են զինվորական ծառայությունից կամ ԶՈւ եռամսյա հավաքներից:

Օրեր առաջ ոստիկանությանը պաշտոնական հարցում էի ուղարկել պարզելու, թե արդյո՞ք ոստիկանությունն ընթացք է տվել պատգամավորական այդ անհեթեթ հանձնարարականին: Պարզվեց, որ ոստիկանությունում, ի պատիվ իրենց, արհամարհել են Քոչարյանի այդ անհեթեթ հորդորը և որևէ տվյալ չեն փոխանցել պաշտպանության նախարարությանը:

Իրականում շատ անբնական կլիներ, եթե ոստիկանությունը չարհամարհեր պետական համակարգից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող Անդրանիկ Քոչարյանի այդպիսի խայտառակ «հանձնարարականը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031