Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Հուսամ՝ սա սենսացիա չի դառնա, բայց հիմա բանակցություններ են ընթանում՝ բանակցություններ սկսելու ձեւաչափի մասին»

Մայիս 25,2022 20:50

«Հուսամ՝ սա սենսացիա չի դառնա, բայց հիմա բանակցություններ են ընթանում՝ բանակցություններ սկսելու ձեւաչափի մասին»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի գործընթացն ինչ փուլում է՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց բուն՝ ֆորմատավորված բանակցությունները․․․ԱԳ նախարարություններն աշխատում են իրար հետ, դեռեւս չենք կարող դա ասել։ Կան հարցեր, որոնք էական են։ Չի բացառվում, որ օրակարգի դասավորման վերաբերյալ ձեւավորվի որոշակի ըմբռնում»։

Փաշինյանի խոսքով՝ նաեւ ընդդիմությունն է սկսել խոսել այն մասին, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի թեման պետք է կապե՞լ Արցախի հակամարտության խնդրի հետ, թե՞ դիտարկել տարանջատված։ Փաշինյանը շեշտեց, որ այս հարցը քննարկում են քաղաքական շրջանակների հետ, թեեւ ընդդիմադիրները հրաժարվում են հանդիպումների առաջարկներից։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Արցախի իշխանության կարծիքն այս հարցում եւս որոշիչ է լինելու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031