ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ՖԲ էջում անդրադարձել է ՀՀ վարչապետի՝ Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ թույլ տված արտահայտություններին.
«Նիկո՞լ, աշխարհը քեզ է «ձեռ առնում», հիմա դու ԱԺ-ում ընդդիմության շարժմանը սարկաստիկ գնահատականնե՞ր ես փորձում տալ։
Պատերազմ, մահեր ու պարտություն բերած Նիկոլը խորհրդարանում փորձել է գնահատականներ հնչեցնել «ընդդիմության շարժման» հասցեին։
Լսի՛ր, ա՛յ անհաջողակ, սարկազմդ պահիր Ալիեւի ու Չավուշօղլուի համար, եթե դուխ ունես։
Հերի՛ք է թաքնվես «ժողովրդի ձայն տալու» թիկունքում։
Կարդացեք նաև
Ազգովի կրակը չենք ընկել, որ ժողովրդին խաբել ես ե՛ւ 2018-ին, ե՛ւ 2021-ին, երբ դեօկուպացիա էիր խոստանում ու գերիների՝ 1-2 ամսից վերադարձ։
Բերետավորների ու սնայպերների թիկունքում թաքնված մեկն իրավունք չունի ժողովրդի աջակցությունից խոսել։
Դու չունես ժողովրդի աջակցությունն ընդհանրապես։
Քեզ աջակցում են ՔՊ-ի մի մասը, Ալիեւը, Էրդողանը ու պարգեւավճարված մի քանի բերետավորներ։
Սա՛ է քո «երազանքի թիմը», կապիտուլյա՛նտ։
Մաշելուց դու՞ ես խոսում ։
Ամբողջ աշխարհի առջեւ թշնամի երկրի ղեկավարը նենց «մաշեց» քեզ՝ մինչեւ հիմա Արցախ չես գնում ու հրաժարվել ես Արցախից։
Հիմա ի՞նչ ես եկել քեզ դրել քո երազածի տեղը, ա՛յ թուրքերի երազանք իրականացնող։