Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես կա ընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, որ բացվելու են տնտեսական ուղիները»․ Արարատ Միրզոյան

Մայիս 25,2022 20:15

«Այն, ինչ կա ՀՀ-Ադրբեջան բանակցային սեղանին, բավականին թափանցիկ եւ հրապարակային է։ Կան մի քանի ուղղություններ, որոնցով արդեն ունենք առաջընթաց, եւ կան ուղղություններ, որոնցում դեռ փորձում ենք հասկանալ հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները հնարավորություն ունեն համընկնելու»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Օրինակ՝ սահմանազատման, սահմանային անվտանգության հարցերի ուղղությամբ արդեն որոշակի առաջընթաց կա, հանձնաժողովները հանդիպել են։ Տրանսպորտային ենթակառուցվածքների բացման հետ կապված որոշակի պատկերացումների համընկնումներ կան։ Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո, որով անցնում են։ Էլի համընկնումներ կան։ Այս առումով լավատես եմ»,-նշեց նախարարը։

Միրզոյանը շեշտեց՝ «Զանգեզուրի միջանցքը» այն տրամաբանությամբ, որով տեւական ժամանակ շրջանառվում էր, եւ որը որ ադրբեջանական կողմը փորձում է ներկայացնել, հայկական կողմի համար անընդունելի է․ «Կարծես թե կա համընդհանուր ընկալում, որ այդպես չի լինելու, որ բացվելու են տնտեսական ուղիները, բայց այն մեխանիզմներով, որոնք մեզ համար ընդունելի են»։ Իսկ ՀՀ -Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցությունները, Միրզոյանի խոսքով, առայժմ «բանակցություններ են բանակցությունների մասին»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    “Բոլոր բացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո, որով անցնում են։”

    Հետաքրքիր է, Հայաստանը Արցախին կապող ճանապարհը որուն սուվերե ության տակ պիտի ըլլայ.

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031