Նարե Սոսեն Ֆրանսիայի հրապարակում Փաշինյանի հեռացման վերաբերյալ հարց ուղղեց Սեյրան Օհանյանին. «Ի՞նչ քայլերի եք պատրաստ՝ ազատագրելու համար Երեւանը, Սյունիքն ու Արցախը, ինչքա՞ն ենք երգելու ու պայքարելու փողոցներում: Ես եւ իմ մարտական ընկերները միշտ կատարել ենք ձեր հրամանները, եկել ենք ասենք, որ սա Էրատոների երկիր չի, սա Սոսեների եւ Նարեների երկիրն է»:
Ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ հարցը վերաբերվում է «Դիմադրության շարժման» ընդհանուր մարտավարությանն ու ռազմավարությանը;
«Ակնհայտ է, որ չափազանց դժվար իրավիճակում ենք գտնվում, մեզ համար ոչ միայն ցավ է, որ հայ ժողովուրդը կրել է պարտությունը Հայաստանում, Արցախում եւ իր սահմաններին, այլեւ երկրի ներսում` միասնության, համախմբման, ինքնիշխանության անկման պատճառով, ցավ է նաեւ, որ այս երկրի իշխանությունները ոչ մի հետեւություն չեն արել դրանից: Ամբողջ պատերազմի պարտության ընթացքը, նահանջը խրախուսել են, հիմա էլ խրախուսում են տարբեր միջոցներով: Գտնվելով Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունների ճնշման ներքո՝ հայ ժողովրդին այս իշխանությունները տանում են ինքնիշխանության վերջնական կորստի: Դա է պատճառը, որ մեր շարժման համար կարգախոս ենք ընտրել «Ոչ Հայաստանի թուրքացմանը», «Ոչ Արցախի հայաթափմանը»: Իրենք միտումնավոր գնում են այդ քայլերին: Այս շարժման հիմնական նպատակը հանրային ճնշումներն են, որոնց միջոցով, կարծում ենք, այս իշխանություններին կարող ենք հեռացնել»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ