«Ընդդիմությունը գլուխը քարն է տալիս»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը այսպես արձագանքեց «Դիմադրության շարժման նախաձեռնողներին, Լեւոն Քոչարյանի այն հայտարարություններին, որ իշխանությունները անհանգիստ են, ցայտնոտի մեջ են, որովհետեւ տեսնում են, որ շարժման մասնակիցների վճռականությունն ու քանակն ավելանում է:
Իշխան Սաղաթելյանն այսօր հայտարարել է. «Հաջորդ շաբաթ պահանջելու ենք արտահերթ նիստ անել, դե եթե տղա են՝ թող գան»: Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը Ասլանյանն այսպես արձագանքեց. «Ես կմասնակցեմ, եթե պետք լինի ու իրենք չեն, որ պիտի ասեն՝ տղա ես: Իրենք տղա՛ չեն, տղա լինեին, գոնե մի օր ճակատում կլինեին կամ կգային իմ կողքը կկանգնեին այնտեղ: Ի՞նչ եք խոսում, իրե՞նք են տղա, իրենցից ի՞նչ տղա, յուբկեք առեք, հագցրեք իրանց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ